Անհայտ պրոդյուսերները, որոնց վստահել են պետության միջոցների բաշխումը, Հայաստանը ներքաշել են միջազգային սկանդալի մեջ. ռեժիսոր

Լուրեր

26.06.2026 | 10:03
ՌԴ-ն ամբողջությամբ սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի բոլոր ձեռնարկություններից
26.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 26-ի դրությամբ
26.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.06.2026 | 08:14
ԱԱ-2026. ԱՄՆ-ը պարտվեց գոլառատ խաղում, Ավստրալիան փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պարալլելս ֆիլմ» կինոընկերության հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը, ով «Տատիկիս վարսերը» միջազգային նախագծի շուրջ Մշակույթի նախարարության հետ ծագած խնդրի պատճառով վերջերս հացադուլ էր հայտարարել, վստահեցնում է, որ կոնֆլիկտը կինոյի կառավարման համակարգի հետ է: «Ես հացադուլի ժամանակ էլ, դրանից հետո էլ շեշտել եմ, որ սա միայն մեկ ֆիլմի խնդիր չի: Բախումը, կոնֆլիկտը կինոյի ֆինանսավորման, կինոյի կառավարման համակարգի հետ է, և մենք մի ֆիլմի հարցերը կարգավորելով, որտեղ ակնհայտ կան օրենքի խախտումներ, փորձում ենք կարգավորել կինոյի կառավարման մոդելը: Այդ պատճառով է, որ կա մեծ հակազդեցություն, հակամարտություն մեզ հետ»,- նշեց նա:

Հովհաննես Գալստյանն ասուլիսի մասնակիցների շրջանում կարճ հարցում անցկացրեց: Նա վեց ռեժիսորի և պրոդյուսերի անուն նշեց՝ հասկանալու համար, թե լրագրողներից ովքեր են ճանաչում նրանց: Պարզվեց՝ քչերն են հայտնի:

«Այս 6 մարդկանց հետհեղափոխական Հայաստանում վստահվել է ֆիլմերի պետական ֆինանսավորման գործընթացը: Նույնիսկ դուք չեք ճանաչում ռեժիսորների, պրոդյուսերների, որոնց վստահվել է պետության միջոցների բաշխումը: Եվ նրանք կայացրել են որոշում, որով կասեցրել են «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը: Մարդիկ կասեցրել են արտադրությունը մի ֆիլմի, որին արդեն պետական ֆինանսներ են տրված եղել, մեր խմբի մոտ 50 աշխատակցի զրկել են աշխատանքից, սառեցրել են ներդրումները, որ սպասվում էին միջազգային գործընկերների կողմից, փոշիացրել են արդեն արված ներդրումները, Հայաստանը ներքաշել են միջազգային սկանդալի մեջ՝ միջազգային դատավարության»,- հայտարարեց կինոռեժիսորը:

Մանրամասները՝ տեսանյութում: