Հաստատվեց «Զվարթնոց» և «Շիրակ» oդանավակայանների 2018-2022 թթ. մաստեր պլանը
Քաղաքականություն
27.12.2018 | 13:35Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց որոշման նախագծի, որով հաստատվեց «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» oդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր պլանը:
Ներկայացվող մաստեր պլանով նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, բարելավվել անվտանգության մակալդակը, հասնել IATA-ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության մակարդակը և համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին:
Նախատեսվում է «Զվարթնոց» օդանավակայանի վազքուղու վերանորոգում, լուսազդանշանային համակարգերի և տեսախցիկների տեղադրում, վառելիքի, հակասառուցային և ձյուն մաքրող նոր մեքենաների և տեխնիկայի գնում։
Մանրամասները՝ տեսանյութում։