Այս խորհրդարանը չունի ընդդիմություն, իսկ թե ինչպիսի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն, կապրենք՝ կտեսնենք․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն ամբողջացրին քաղաքական այն ցիկլը, որը սկսվել էր թավշյա հեղափոխությամբ, բայց տարօրինակն այն էր, որ թավշյա հեղափոխությանն աջակցած ամենաակտիվ ուժերը խորհրդարան չանցան, բացի Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբվածները, որովհետև Նիկոլ  Փաշինյանը, որպես հեղափոխության առաջնորդ մեկ բան է, իսկ մեկ այլ  բան է հեղափոխության իդեալը, որը կրում էին շատ քաղաքական ուժեր։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ, Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։

«Ստացվեց մի բան, որ Ընտրական օրենսգիրքը, որը ժառանգությունն էր Սերժ Սարգսյանի, աշխատեց ժողովրդական ներկայացուցչության դեմ, որովհետև այնպիսի հասարակությունում, ինչպիսին մենք ենք, որտեղ արյունակցական կապերն են ուժեղ, դարձավ բախումների պատճառ։ Մեր տիպի հասարակություններում  ռեյտինգային ընտրակարգը դարձավ պառակտումների պատճառ»,- ասաց քաղաքագետը։

Լևոն Շիրինյանը նկատեց, որ նման ընտրությունների արդյունքում է, որ ձևավորվեց այնպիսի Ազգային ժողով, որը չունի ընդդիմություն։

«Լիբերալ արժեքներ դավանողները  փաստորեն կազմում են խորհրդարանի 80-90 տոկոսը, ստացվում է՝ 90-ական թվականներին ունեինք կոմունիստական ծայրահեղություն, հիմա էլ ունենք լիբերալիստական ծայրահեղություն։ Երկուսն էլ վտանգավոր են։ Այս խորհրդարանը չունի ընդդիմություն, իսկ թե ինչպիսի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն, կապրենք՝ կտեսնենք»,- ասաց Լևոն Շիրինյանը՝ շեշտելով, որ հասարակությունը տուրք տալով մեկ քաղաքական ուղղությամբ գնալու ցանկությանը՝ ստեղծեց խնդիրներ իր համար։

Լևոն Շիրինյանն ասաց, որ որպես արտախորհրդարանական ուժ փողոցային պայքարի դուրս գալու մտադրություն չունեն, կլինեն այլընտրանք ինչպես ասել են։

 

Մանրամասները՝ տեսանյութում։