Ծառուկյանը քննարկում է ցուցակում որոշ վերադասավորումներ անելու հարցը. ԲՀԿ-ում հնարավոր են ինքնաբացարկներ «Իրավունք»

Լուրեր

28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Իրավունք» թերթը գրում է.

Յոթերորդ գումարման խորհրդարանում թիվ երկրորդ քաղաքական ուժ դարձած Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն լուրջ խնդրի առաջ են կանգնած, քանի որ փաստացի խորհրդարան գնում են 26 պատգամավորով, որից միայն «աշխատունակ» են 6-8-ը:

Իսկ ամեն պատի տակից իրենց մասին, որպես ընդդիմություն գոռացող, նրանց մրցակից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 18 պատգամավորով շատ հանգիստ նեղը կգցի ԲՀԿ-ին:

Մեր աղբյուրների համաձայն՝ այս հարցը խիստ անհանգստացնում է բոլորին, քանի որ ԲՀԿ-ի ծանր հրետանի համարվող Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը և այլք, որոնք նախկինում աշխատում էին ամբողջ խմբակցության փոխարեն, այսօր չեն պատրաստվում «կուրծք ծեծել» մյուսների համար, որպեսզի ցույց տան, որ անփոխարինելի են, իսկ Գ. Ծառուկյանն անարդար է վարվում իրենց հետ:

Մեր հավաստի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն արդեն իսկ քննարկում է ցուցակում որոշ վերադասավորումներ անելու հարցը, որպեսզի խորհրդարան գնան ոչ թե 8 բանիմաց պատգամավորով, այլ գոնե 15:

Այսպիսով, առաջիկայում կարող են լինել ինքնաբացարկներ նաև ԲՀԿ-ում:

Հետաքրքրական է, որ այդպիսի որոշման Գագիկ Ծառուկյանը եկել է այն բանից հետո, երբ «Լուսավոր Հայաստանը» ԱԺ փոնախագահի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանին:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: