Ընդդեմ Մանվել Գրիգորյանի ցույցի հիմնական կազմակերպիչները Դոն Պիպոն և Լենինգրադի Տիկոն են. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ Մանվել Գրիգորյանն անցել է դատաբժշկական հերթական փորձաքննությունը, վերջնական եզրակացության համար դեռ ժամանակ կպահանջվի: Հարազատներն ու բժիշկներն ամեն ինչ արել են անաղմուկ, որ ցուցարարները հանկարծ չհայտնվեն Հերացու փողոցում և խանգարեն գործընթացին։

«Ցուցարարները, ի դեպ, բավականին բազմաշերտ են՝ նրանց մեջ են քաղակտիվիստներ, «կապտամազ» Ասիայի ընկերներից կան, սակայն հիմնական կազմակերպիչները Դոն Պիպոն և Լենինգրադի Տիկոն են»,- ասաց Մանվելի մերձավորներից մեկը:

Իսկ ինչպե՞ս է գնահատել Գրիգորյանի ներկա վիճակը նրան բուժող բժիշկ Արտակ Մանուկյանը։ «Երեկ տեղի ունեցած էքսպերտիզան թվով երկրորդն էր՝ առաջինից հետո եզրակացության մեջ գրվել էր, որ խափանման միջոցը համատեղելի է առողջական վիճակի հետ, սակայն կարծում եմ` այս անգամ դժվար նման եզրակացության «գան»։ Օնկոմարկերների ցուցիչները բարձրացել են, մոտեցել անթույլատրելիի սահմանին, իսկ դա նշանակում է ուռուցքի աճ։

Նրա բուն բժիշկը` պարոն Ավետյանը, հորդորում է տեղափոխել Ֆրանսիա` հետազոտման, բուժման, ՊԷԴ-սկան անցնելու, սակայն հանրապետությունից բացակայելու խնդիրը կա։ Մենք գեներալին հորդորում ենք մեզ մոտ պառկել հիվանդանոց` բուժման, սակայն նույն ցույցերի պատճառով նա չի համաձայնում։ Բժիշկն ու բուժքույրն ամեն օր տուն են այցելում` սիստեմաները, բուժումները ստանում է տնային պայմաններում:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: