Սինգապուրի հայտնի հյուրանոցը հիմնադրվել է Սարգսյանների ընտանիքի կողմից. Արմեն Սարգսյան

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հիասքանչ է որակում հայ-հնդկական հարաբերությունները: ՀՀ նախագահը նման կարծիք է հայտնել հնդկական WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մեր երկու երկրների հարաբերությունները պատմականորեն հիասքանչ են: Կարծում եմ՝ մարդիկ չեն գիտակցում, որ մեր պատմությունը ոչ թե մի քանի դարի, այլ մի քանի հազար տարվա վաղեմություն ունի: Հնդկաստան ճանապարհորդելու ընթացքում ես հանդիպեցի մեր առևտրային, մշակութային, նույնիսկ լեզվական հարաբերությունների բազմաթիվ վկայությունների, որոնք իսկապես շատ խորն են: Հայերենը յուրահատուկ լեզու է, այն առանձին ճյուղ է հնդեվրոպական լեզվաընտանիքում: Եվ եթե ուսումնասիրենք ազգերի պատմությունը՝ հիմնված լեզուների վրա, զարմանալի բացահայտումներ կարող ենք անել: Իմ որդու անունը Վարդան է, որը ձեր լեզվից թարգմանաբար նշանակում է «Աստծո պարգև»: Ես ճի՞շտ եմ: Ստացվում է, որ այդ բառը գալիս է հին հնդկերենից, և Վարդանը միայն իմ որդու անունը չէ: Այն նաև ազգային հերոսի և սրբի անուն է, ով ավելի քան 1700 տարի առաջ առաջնորդում էր հայկական զորքերը պարսիկների դեմ պայքարում:

Սարգսյանների ընտանիքը, որից ես սերում եմ, գալիս է Կալկաթայից, այնուհետև նրանք տեղափոխվել են Հոնկոնգ, իսկ հետո՝ Սինգապուր: Սինգապուրի հայտնի հյուրանոցը հիմնադրվել է Սարգսյանների ընտանիքի կողմից: Այս ամենը փաստում է, որ մեր հարաբերությունները շատ ավելի երկար պատմություն ունեն»,- ասել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը լրագրողին խորհուրդ է տվել այցելել Մատենադարան՝ հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտ, որտեղ կգտնի հնդկական մշակույթի հիասքանչ օրինակներ:

«Այսօր Հնդկաստանն ու Հայաստանը մի կարևոր արժեք են կիսում: Երկուսն էլ կարևորում են մարդու ուժը: Հնդկաստանը մեծ երկիր է, ունի հսկայական բնական ռեսուրսներ, բայց ձեր ամենամեծ հարստությունը մարդիկ են:

Նույնն էլ այստեղ է: Սա 21-րդ դարն է, և բնական ռեսուրսներն այսօր իրենց տեղը զիջում են մարդկանց, նորարարություններին ու ստեղծարարությանը:

Մենք շատ բան ենք կիսում, և ես կարծում եմ, որ մենք Հնդկաստանի հետ կարող ենք անել շատ ավելին: Սրանք պարզապես քաղաքական գործչի բառեր չեն: Ես շատ հնդիկ գործարարների եմ ճանաչում, որոնց հետ քննարկել եմ բոլոր հնարավորությունները, որոնցով մենք կարող ենք համագործակցել՝ հատկապես ՏՏ ոլորտում: Դա մի պարզ պատճառ ունի՝ Հնդկաստանում ՏՏ ոլորտը հսկայական է»,- նշել է նախագահ Սարգսյանը: