Հայաստան, Բելառուս, Ռուսաստան՝ ոչ դաշնակցային եռանկյունի. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

02.04.2026 | 14:45
Դավիթ Ղազինյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը ՀԷՑ-ի շուրջ իրավական գործընթացների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 14:37
8 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար
02.04.2026 | 14:28
Պատրա՞ստ եք մեզ համոզել, որ ձեր իշխանության ժամանակ դատական համակարգում «մացոյականության» երևույթից ձերբազատվելու եք. Արթուր Ղամբարյանը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:19
Պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է․ Թրամփը՝ Իրանի մասին
02.04.2026 | 14:08
Պրեմիեր լիգայի ակումբները մեկ տարում 460 միլիոն ֆունտ են վճարել ֆուտբոլիստների գործակալներին
02.04.2026 | 13:59
ՊՊԾ-ն կարող է զենք էլ գործադրել, եթե վտանգ է սպառնում. Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:51
Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.04.2026 | 13:42
Պուտինին երևի տեղյակ չէին պահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:33
«Բոլորին դեմ եմ» շարժումն ու Նժար սահմանադրական շարժումը միավորվում են
02.04.2026 | 13:31
Ի՞նչ որակներ ունի եկեղեցին բարեփոխել ցանկացող Նիկոլ Փաշինյանը․ Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:25
Հայտնի են պատմության մեջ ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկները
02.04.2026 | 13:16
Թող իրենց փախնելն ու ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ․ ես նման հրաման չեմ տվել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:05
Քրեական գործ կա՞ հարուցված, օդում ասելով չէ․ Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:54
Վատ ա, շատ վատ ա, չկա ոլորտ, որին սա չվերաբերվի. նայեք՝ աշխարհի որ տեղում ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:45
Սերժ Սարգսյանը կկարողանա անարգել դուրս գալ Հայաստանից․ Դատախազությունը չի բողոքարկել նրա խափանման միջոցը վերացնելու որոշումը
Բոլորը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակը հետաքրքիր եռանկյունի է առաջացրել Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև հարաբերություններում։ Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Մոսկվայում սպասվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ ղեկավարի հետ։ Հենց այս հանդիպումների արդյունքում էլ, ամենայն հավանականությամբ, կհանգուցալուծվի ստեղծված իրավիճակը, որը Հայաստանի համար կարող է լինել շատ անբարենպաստ, սակայն կա նաև մանևրելու և դրական արդյունքներ գրանցելու հնարավորություն։

Եռանկյունու օրակարգը

Վերջին ամսում հայ-ռուսական և հայ-բելառուսական հարաբերությունների հիմնական թեման ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցն էր։ Ինչպես հայտնի է, Յուրի Խաչատուրովի հետ կանչումից հետո Հայաստանը պնդում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է շարունակի լինել ՀՀ ներկայացրած թեկնածուն, այնինչ Բելառուսը պնդում է, որ ռոտացիոն սկզբունքով պաշտոնը պետք է բաժին հասնի իրենց թեկնածուին։ Այս վեճը Հայաստանի կողմից դրվեց փոքր-ինչ այլ մակարդակի վրա, երբ Երևանը կասկածի տակ դրեց ՀԱՊԿ արդյունավետությունը, իսկ Բելառուսի հասցեին մեղադրանքներ հնչեցին Ադրբեջանի հետ ՀԱՊԿ ներքին հարցերը քննարկելու վերաբերյալ։

Գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվել էր նոյեմբերի 8-ին Աստանայում, որտեղ համաձայնության չգալով` կողմերը որոշել էին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության նիստ հրավիրել Սանկտ-Պետերբուրգում և շարունակել քննարկումն այնտեղ դեկտեմբերի 6-ին։ Սանկտպետերբուրգյան նիստը տեղի չունեցավ, բայց դա չխանգարեց Լուկաշենկոյին դեկտեմբերի 21-ին ստորագրել Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։ Լուկաշենկոյի օրինակին հետևեցին նաև Տաջիկստանը և Ղրղզստանը։ Ստանիսլավ Զասը, իր հերթին, արդեն այցելել է ՀԱՊԿ անդամ Ռուսաստան, Ղրղզստան, Ղազախստան և Տաջիկստան, և միայն Հայաստանը չի ընդունել նրան։

Հայաստան-Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների օրակարգը, սակայն, միայն այս հարցով չի սահմանափակվում, և հարկ է նշել, որ Հայաստանի համար այս զարգացումները տեղի են ունենում նաև մի քանի այլ իրադարձությունների ֆոնին, ինչպիսին է Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կողմից ՀՀ քաղաքացու սպանությունը և դրա դեմ ՌԴ դեսպանատան մոտ իրականացվող բողոքի ցույցերը, ինչպես նաև հանգամանքը, որ ՀԱՊԿ անդամ ոչ մի երկիր չի շնորհավորել Հայաստանին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։

Այս երեք երկրների փոխհարաբերությունների առանձին, ներկա փուլում շատ ավելի կարևոր ու առարկայական թեմա է Ռուսաստանից մատակարարվող գազի, իսկ Բելառուսի պարագայում՝ նաև նավթի հարցը։

Ռուսաստանը մինչև հիմա Բելառուսին տարեկան մինչև 24 միլիոն տոննա նավթ է մատակարարել առանց մաքսատուրքերի, ինչը բելառուսական բյուջեին տարեկան շուրջ 2 միլիարդ դոլարի օգուտ է տալիս։ Վերջերս, սակայն, Ռուսաստանն իրականացրել է հարկային փոփոխություններ, որոնցով Բելառուսը կզրկվի նավթային արտոնություններից։ Բացի դա, Ռուսաստանը չի ցանկանում երկարաձգել Բելառուսի հետ գազային պայմանավորվածությունները մինչև 2024 թվականը, այլ համաձայնեցրել է միայն 2019 թվականին գազի մատակարարման գները, ինչը դուր չի գալիս Մինսկին և կախվածության մեջ դնում նրան Մոսկվայից։

Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի հետ պայմանագիրը, որը ստորագրվել էր 2013 թվականի դեկտեմբերին, ավարտվում է այս տարի, և հիմա Մոսկվան կարող է վերանայել Հայաստանին մատակարարվող գազի գինը։

Մոսկովյան հանդիպումներում, ըստ այդմ, քննարկվելու են հենց այս հարցերը՝ անշուշտ, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր խնդիրները։

Եռանկյունու անկյունները

Ռուսաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում ողջ այս ընթացքում ցուցաբերել է զսպվածություն՝ չաջակցելով կողմերից որևէ մեկին։ Բելառուսը գլխավոր քարտուղարի հարցում իր անզիջում պահվածքը իրականացնում է Ռուսաստանի հենց այսպիսի դիրքորոշման պայմաններում, և Մոսկվայի ձայնը, անկասկած, կարող է որոշիչ լինել գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացի հետագա զարգացման համար։

Մյուս կողմից Մոսկվան անհարմարություններ ու խնդիրներ է ստեղծում Հայաստանի և Բելառուսի համար գազի ու նավթի հարցերում, ուստի լծակներ է ստանում այս երկու երկրների նկատմամբ ճնշումներ գործադրելու և իրեն հարմար որոշումների դրդելու համար, իսկ այդ որոշումները բնավ չեն սահմանափակվում միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմամբ։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Մոսկվան ու Մինսկը պետք է «բովանդակությամբ լցնեն» երկու երկրների միջև 1999 թվականին ստորագրված միասնական պետություն ստեղծելու մասին պայմանագիրը, որի համաձայն Ռուսաստանն ու Բելառուսը պետք է միավորվեն, այնինչ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն դեկտեմբերի 14-ի իր ասուլիսում անընդունելի էր համարել Բելառուսի՝ Ռուսաստանի կազմ մտնելը և ընդգծել, որ ինքնիշխանությունը «սրբություն» է իրենց համար։ Նույն կարծիքն ավելի ուշ հայտնել էր նաև Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։

Այսպիսով, ստացվում է, որ Հայաստանը, ճնշման ենթարկվելով ՀԱՊԿ քարտուղարի և գազի գնի հարցում՝ հնարավորություն ունի օգտվել Բելառուսի նկատմամբ ռուսական ճնշումից և դրական արդյունքներ գրանցել իր համար։ Հենց դա է հուշում ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ընդհանրապես՝ եվրասիական ինտեգրացիոն մարմինների տրամաբանությունը, որտեղ առաջնայինը ոչ թե դաշնակցային հարաբերություններ են, այլ միմյանց ճնշելու և սադրելու մեխանիզմները։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»