Ռուսաստանն ընդլայնել է Ուկրաինայի դեմ սահմանված պատժամիջոցները

Լուրեր

28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Դմիտրի Մեդվեդևն ընդլայնել է Ուկրաինայի ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը, որոնց դեմ սահմանափակումներ են կիրառվում: ՌԴ վարչապետն այս մասին տեղեկացրել է Twitter-ի իր էջում:

«Ես համապատասխան որոշում եմ ստորագրել: Դա արվել է՝ Ռուսաստանի քաղաքացիների, պետության և ռուսական ընկերությունների շահերը պաշտպանելու համար»,- գրել է Մեդվեդևը:

Կառավարությունում նաև նշել են, որ պատժամիջոցների ցանկի ընդլայնումը կվերաբերի ավելի քան 200 անձանց և ընկերությունների, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ Մոսկվան նոյեմբերի 1-ից պատժամիջոցներ է սահմանել 322 ֆիզիկական և 68 իրավաբանական անձանց նկատմամբ՝ ի պատասխան ուկրաինական պատժամիջոցների: Ցանկում ներառված են Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը, ՈՒԱԽ ղեկավար Վասիլի Գրիցակը, պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը, նախկին վարչապետներ Յուլիա Տիմոշենկոն, Արսենի Յացենյուկը և այլք:

Դմիտրի Մեդվեդևի որոշումը կառնչվի նաև Ուկրաինայի Սահմանադրական դատարանին, վարչակազմի պաշտոնյաներին, գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին, մի շարք քաղաքական գործիչների, գործարարների և զինվորականների:

Հատուկ միջոցները ենթադրում են Ռուսաստանի տարածքում անշարժ գույքի, արժեթղթերի, անկանխիկ դրամական միջոցների արգելափակում (սառեցում) և նշված միջոցների՝ ՌԴ տարածքից դուրս բերելու արգելք:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին չի բացառել, որ Մոսկվան կարող է դադարեցնել պատժամիջոցների գործողությունը, եթե Կիևը չեղարկի իր սահմանափակումները: