Ռուսական ռազմաբազան դարձել է սպառնալիք Հայաստանի քաղաքացիների համար. Նարինե Մկրտչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Այսօր մի քանի տասնյակ հասարակական-քաղաքական գործիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև։ Կազմակերպիչներից Նարինե Մկրտչյանը, որը նաև «Մամուլի ազգային ակումբի» նախագահն է, Factor.am-ի հետ զրույցում ներկայացրեց իրենց պահանջները․ «Մեր բողոքն ուղղված է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռուսական ռազմահենակետում տիրող իրավիճակի դեմ, որը փաստացի սպառնալիք է դարձել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և մեր երկրի ինքնիշխանության համար»։

Տիկին Մկրտչյանը շեշտում է, որ օրինաչափություն են դառնում ռուս զինծառայողների մասնակցության արյունոտ միջադեպերը։ Ցույցի մասնակիցները Ռուսաստանի դեսպանին ուղղված հանրագիր էին բերել, որով առաջարկում են օրենսդրական կարգավորում տալ 2010 թվականին ընդունված հայ-ռուսական միջպետական համաձայնագրի 5-րդ արձանագրությանը։

Նրանց կարծիքով՝ անհրաժեշտ է ռուսական կողմի հետ սկսել բանակցություններ՝ Հայաստանում տեղակայված ռուսական միավորումների պատասխանատվության և պարտավորությունների ոտնահարման վերաբերյալ։

«Այն, որ ռուսական զինծառայողների մասնակցությամբ միջադեպեր են գրանցվում, և կասկածյալները պահվում են ռուսական ռազմաբազայում, նշանակում է, որ նրանք իրենց պահում են տանտիրոջ պես և չեն հարգում Հայաստանի օրենքները։ Ե՛վ Պերմյակովի, և՛ դեկտեմբերի 2-ի սպանության դեպքում տեսնում ենք, որ Ռուսաստանը մեկուսացնում է հանցագործություն կատարած զինծառայողներին և չի հանձնում։ Այդպիսով լուրջ խնդիր է առաջանում Հայաստանի իրավապահների համար»,- ասում է Նարինե Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: