Պարապուրդի մատնված ԱԺ-ի պատգամավորները շարունակում են աշխատավարձ ստանալ, երթեւեկել ծառայողական մեքենաներով

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Հայաստանի խորհրդարանը 2018-ի դեկտեմբերին ամբողջապես, իսկ 2019-ի հունվարի առաջին կիսամյակում լինելու է պարապուրդի մեջ:

Չնայած դրան, սակայն, Ազգային ժողովի պատգամավորները շարունակում են աշխատավարձ ստանալ:

Factor.am-ի հարցին՝ արդյո՞ք 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները շարունակում են աշխատավարձ ստանալ եւ օգտվել ծառայողական մեքենաներից, խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը դրական պատասխան տվեց:

«Ստանում են աշխատավարձ, որովհետեւ նրանք շարունակում են լինել պատգամավոր»,- ասաց Արսեն Բաբայանը:

Դիտարկմանը, որ նրանք օրենքի նախագծեր չեն մշակում, նիստեր տեղի չեն ունենում, որ մասնակցեն, ինչպես նաեւ ընդհանրապես չեն մասնակցում խորհրդարանական աշխատանքներին, Բաբայանն արձագանքեց.«Պատգամավորի գործառույթները չի սահմանափակվում օրենքի նախագիծ գրելով:

Կարող է լինի պատգամավոր, որ երբեւէ օրենքի նախագիծ չգրի, բայց ոչ մեկ իրեն չի ասում, թե ինչու չես գրում: Պատգամավորն ընտրվում է ժողովրդի կողմից եւ միակ դեպքը, որ կարող է աշխատակազմը պատգամավորի աշխատավարձից պահում անել, անհարգելի քվեարկություններին չմասնակցելն է: Եթե չկա քվեարկություն, որին պատգամավորը չի մասնակցել, ուրեմն պետք է վարձատրվի: Անձը պատգամավորի լիազորություններ է իրականացնում»,- ընդգծեց Բաբայանը:

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահի աշխատավարձը կազմում է ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար դրամ, Ազգային ժողովի նախագահի տեղակալինը՝ 925 հազար դրամ, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահինը՝ 793 հազար դրամ, նրա տեղակալինը՝ 694 հազար դրամ, իսկ պատգամավորինն էլ 661 հազար դրամ է:

Ստացվում է, որ այս մեկ ու կես ամսվա ընթացքում ԱԺ ղեկավար կազմը եւ պատգամավորները միասին ստանալու են մոտ 6,5 մլն ՀՀ դրամ: Բացի այս, ԱԺ ղեկավար կազմը՝ նախագահը, փոխնախագահները, խմբակցության ղեկավարներն ու հանձնաժողովի նախագահները շարունակելու են օգտվել ծառայողական մեքենաներից: Պատգմավորները պահպանում են նաեւ իրենց անձեռնմխելիությունը: Միաժամանակ տեղեկացնենք, որ խորհրդարանը լուծարումից հետո պահպանում է իր լիազորությունները մինչ նոր խորհրդարանի գումարման առաջին նիստի մեկնարկը:

Factor.am-ն արդեն անդրադարձել է անհարգելի եւ ընդհանրապես ԱԺ նիստերից բացակող պատգամավորներին:

Նշել էինք, որ նիստերից ամենաշատը բացակայել են Գագիկ Ծառուկյանը եւ Կարեն Կարապետյանը:

Հայկ Վարդանյան