Հետևողական եմ լինելու խոստացված աշխատանքների ամբողջ ընթացքին. Անի Սամսոնյանի ներկայացրած առաջարկներն ընդունվել են

Լուրեր

16.07.2026 | 10:14
Արման Ծառուկյանը չի բացառել մասնակցությունն Օլիմպիական խաղերին
16.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 16-ի դրությամբ
16.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 09:30
Էլինա Ավանեսյանը պարտվել է աշխարհի 45-րդ ռակետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացրել էի հետևալ առաջարկները 2019 թվականի Երևան քաղաքի զարգացման ծրագրում և բյուջեում ներառելու համար և ստացել եմ հետևալ պատասխանները․

1․ Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան h. 10 շենքի 1-ին, 2-րդ մուտքերի վերկանգնման-ամրացման աշխատանքների իրականացում։

✔️Առաջարկն ընդունվել է։ Արզումանյան 10 շենքը ֆիզիկապես և բարոյապես մաշված է, ունի 3-րդ կարգի վթարայնության աստիճան։ Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից մշակվում է ներդրումային ծրագիր՝ համայնք-մասնավոր համագործակցությամբ նոր բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով։ Սակայն շենքի սեյսմիկ վիճակի վատթարացման պարագայում կքննարկվի շենքի առաջին և երկրորդ մուտքերի վերականգման և ամրացման հարցը։ Երևանի զարգացման 2019 թ․ ծրագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջացել։

2․Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրում, ավարտական ակտի (շահագործման թույլտվության) ձևակերպում, տանիքի և բազրիքների տեղադրում։ Երկարաժամկետ պլանում դիտարկել նաև շենքում վերելակ տեղադրելու հարցը։

✔️Առաջարկն ընդունվել է։ Նազարբեկյան 48 շենքի (9 հարկանի) շենքի 9-րդ հարկը և տանիքը կառուցված չեն, տեղադրված չեն վերելակները, մուտքերի բազրիքները և մուտքերը հարդարված չեն։ Հաշվի առնելով, որ շենքը կիսակառույց է, առաջարկում ենք 2019թ․ ծրագրերի շրջանակներում պատվիրել շենքի տեխնիկական վիճակի հետազոտման աշխատանքներ և համապատասխան եզրակացության ստանալուց հետո ձեռնարկել միջոցառումներ։ Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջացել։

3․ Գյուղատնտեսական մթերքների իրացման նոր շուկայի ստեղծում, որը կարող է կարգավորել բացօթյա առևտրի խնդիրը՝ մասնավորապես քաղաքացիների առողջապահական անվտանգությունը, քաղաքի բնապահպանական, սանիտարական և մաքրության խնդիրը, ինչպես նաև՝ գյուղատնտեսական մթերքների առևտրով զբաղվողների սոցիալական խնդիրը։

✔️Առաջարկն ընդունվել է։ Առաջարկությունը ներառված է Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրում։ Երևանի զարգացման 2019 թ, ծրագրի «Առևտուր և սպասարկումներ» ոլորտի 2019 թվականի նախատեսվող աշխատանքներ բաժնի 6-րդ կետում նշվում է, որ մասնավոր ներդրումների հաշվին գյուղմթերքի փոքրածավալ շուկաներ ստեղծելու նպատակով նախատեսվում է դրանց տեղակայման վայրերի որոշում, քաղաքաշինական փաթեթի մաշկում և կառուցում։

4․ Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի Շոպրոն փողոցի h. 8 շենքի տանիքի վերանորոգում։ Դիմումը ստացել եմ շենքի բնակիչներից (6-րդ լուսանկար)։

✔️ Առաջարկն ընդունվել է։ Երևանի զարգացման 2019 թվականի Կոմունալ տնտեսության ոլորտի «2019 թվականին նախատեսվող աշխատանքներ» բաժնում նշվում է, որ կիրականացվի բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 60 հազ քմ հարթ և 30 հազ․ քմ թեք տանիքների վերանորոգում։ Նշված հասցեն ներառված է ծրագրում։

5․ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցի h. 99 շենքի 1-ին մուտքի բարեկարգում։

✔️Առաջարկն ընդունվել է։ Երևանի զարգացման 2019 թվականի Կոմունալ տնտեսության ոլորտի «2019 թվականին նախատեսվող աշխատանքներ» բաժնում նշվում է, որ նախատեսվում է հիմնանորոգել բազմաբնակարան շենքերի շուրջ 700 շքամուտք։ Նշված հասցեն ներառված է ծրագրում։

6․Դավթաշեն վարչական շրջանի մեջ ներառված սեփական բնակելի հատվածի 7-րդ փողոցի սկզբնամասի (16 թաղամասից դեպի այդ փողոց ընկած հատվածը) ասֆալտապատում և փողոցային լուսավորության ապահովում (Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ավագանու նախկին անդամ Հարություն Բաբայանի այս առաջարկը մերժվել է դեռևս նախորդ տարի 2018 թվականի բյուջեում ներառելու համար)։

✔️Առաջարկն ընդունվել է։ Դավթաշենք վարչական շրջանի 7-րդ փողոցի սկբնամասի ասֆալտապատումը և փողոցային լուսավորության ապահովումը կներառվի Դավթաշենք վարչական շրջանի 2019 թվականի զարգացման ծրագրում։

7․ Կենտրոն վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում բակի բարեկարգում, մասնավորապես նստարանների և խաղահրապարակի տեղադրում։

✔️Առաջարկը չի ընդունվել, քանի որ Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեն չունի բակային տարածք և կառուցված են ավտոտնակներ։ Ավտոտնակների տանիքը որպես բակային տարածք բարեկարգելու համար անհրաժեշտ է սեյսմիկ հետազոտություն։ Սակայն անմիջապես հարևանությամբ (Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2) գոյություն ունի բակային բարեկարգ տարածք։

#Հետևողական եմ լինելու խոստացված աշխատանքների ամբողջ ընթացքին: