Վաղը բավական ծանր քննարկում է սպասվում․ Արման Աբովյանը՝ Երևանի բյուջեի 2019 թ․ նախագծի քվեարկության մասին

Լուրեր

22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
22.06.2026 | 12:55
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Օդեսային․ Սումիում ընտանիքի անդամներ են զոհվել
Բոլորը

Երևանի ավագանու ԲՀԿ անդամ Արման Աբովյանը վստահեցնում է՝ այն առաքելությունը, որը դրված է եղել իրենց վրա, շարունակում են կատարել։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ-ական ավագանու անդամը՝ հավաստիացնելով, որ իրենց խմբակցությունը մեծ ուշադրություն է  դարձնում հատկապես Երևանի  մանկապարտեզներին և դպրոցներին։

«Յուրաքանչյուր հարցի լուծում գալիս է մատաղ սերնդի դաստիարակությունից։ Երեխաների դաստիարակությունը, եկեղեցին, մեր ավանդույթները պետք է արմատավորվեն երեխաների մոտ՝ մանկուց։ Ուսումնական ծրագրերը, ճիշտ է, հաստատվում են ԿԳՆ-ի կողմից, սակայն մենք էլ ունենք որոշ լիազորություններ հայկական ոգով դաստիարակություն տալու երեխաներին»,- ասաց նա:

Խոսելով քաղաքի հիմնախնդիրների մասին՝ Աբովյանը նշեց, որ չկա մի օր, որ իրենք չհանդիպեն երևանցիների հետ, չլսեն նրանց խնդիրները՝ սկսած ասֆալտապատումից մինչև վերելակների խնդիրներ։

«2019 թվականի բյուջեի նախագծում վերելակների հիմնանորոգման համար շատ քիչ գումար է հատկացված: 108.7 միլիոն դրամից իջեցվել է 37 միլիոն դրամի, իսկ  փոխքաղաքապետն իր մեկնաբանություններում ասում է, թե մենք կատարում ենք նույն աշխատանքը, ինչ այն ժամանակ կատարել են 108 միլիոն դրամով: Այսինքն, փոշիացվել են այդ գումարները: Հիմա հարց եմ տալիս՝ հիմնովի՞ն է ձեր ասածն այն մասին, որ դա փոշիացվել է, և եթե այո, ապա դիմե՞լ եք համապատասխան մարմիններին այդ հարցով, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա դա պոպուլիստական հայտարարություն է»,- ասաց Աբովյանը։

Հարցին՝ ավագանում ԲՀԿ խմբակցությունը վաղը կո՞ղմ,  թե՞ դեմ է քվեարկելու Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծին, Արման Աբովյանն ասաց․  «Ամեն ինչ պարզ կլինի վաղվա կոնսուլտացիաներից և քննարկումներից հետո։ Վաղը բավական ծանր քննարկում է սպասվում։ Բյուջետային ծրագրերը վիճարկելի են, տուրքերը տարեցտարի ավելանում են, և եթե ես արտասահմանցի գործարար լինեի, չէի ցանկանա Հայաստանում բիզնես սկսել»։