Երկրի վարչապետը հայտարարեց, որ դատական ակտն իր համար անակնկալ էր, դրա տակ պարոնայք հասկացել են, որ դատական ակտը կարող է լինել անօրինական․ Լևոն Բաղդասարյան

Լուրեր

18.09.2026 | 13:50
Ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին․ ՆԳՆ
18.09.2026 | 13:45
Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն չի ունեցել. հանրային մեղադրող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:36
ԵՄ-ն Ուկրաինային 3,3 մլրդ եվրո է փոխանցում հրթիռներ և անօդաչուներ գնելու համար
18.09.2026 | 13:32
RAF. Արսեն Հարությունյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:27
Գրավի գումարը ստանամ 1 միլիոնը կտամ, որ դատարանի աթոռները վերանորոգեք. Յուրի Խաչատուրով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:21
«100 հազարավոր ընտրողներ են բերել»․ Արփի Դավոյանի պնդումը չի հաստատվում ԱԱԾ տվյալներով 
18.09.2026 | 13:18
Որ 4-5 ամիս էլ սենց գնաց, դաշնակցականության սև խոռոչը տանելու է մեր գործընկերներին․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:10
Իրավիճակը ԱԺ-ում լարվեց․ «Չափներդ մի անցե՛ք, գնացե՛ք ձեր տեղը՝ մինչև սովորեք՝ ինչպես խոսել»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.09.2026 | 13:08
Թրամփը հայտարարել է Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազա ստեղծելու ուղղությամբ «մեծ առաջընթացի» մասին
18.09.2026 | 12:59
Մեծ չափով գումարներ էին ուզում տեղափոխել ՀՀ՝ քյաբաբների ու շալվարների պրոցեսն ապահովելու համար․ Արայիկ Հարությունյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 12:48
Հայ ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի դեմ խաղի համար հրավիրվել է Լատվիայի հավաքական
18.09.2026 | 12:40
Պուշկինոյի նախկին համայնքապետի մասնակցությամբ մրցույթով վարձակալված 4 հա հողը վերադարձվել է համայնքին
18.09.2026 | 12:31
Բաքուն պնդում է՝ մահափորձեր է կանխել․ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել 5 երկրներում, 10 մարդ ձերբակալվել է
18.09.2026 | 12:21
Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձրացրել է հայ պատանդների հարցը․ ԵՄ խոսնակի պարզաբանումները Factor TV-ին
18.09.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Գերմանիա է մեկնել // Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մանվել Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանը պնդում է՝ երբեք իրավապաշտպաններն այսպիսի վատ իրավիճակում չեն հայտվել, ինչպես այսօր, ու իրավապաշտպաններին լռեցնելու համար կպնում են նրանց արժանապատվությանը, իսկ պատկան մարմինները մատը մատին չեն տալիս։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի կալանքի փոփոխմանն ու դրա հետ կապված վերջին զարգացումներին։

«Դատարանը կայացրել է համարձակ և հեղինակավոր դատական ակտ՝ փրկելով Հայաստանին՝ եվրոպական  դատարանում «կարմրելուց»,- ասաց պաշտպանը՝ շեշտելով, որ  եթե Դատախազությունը կներկայացնի մեկ փաստ, որ Մանվել Գրիգորյանը ազատության մեջ գտնվելով կխոչընդոտի նախաքննական մարմնին, իրենք պատրաստ են ներողություն խնդրել:

Անդրադառնալով ՀՔԾ հայտարարությանը, թե Մանվել Գրիգորյանը, մնալով ազատության մեջ, կլքի Հայաստանը, պաշտպանն ասաց․ «Զավեշտը հասել է նրան, որ հայտարարում են, թե Մանվել Գրիգորյանը ազատության մեջ մնալով, կլքի ՀՀ-ն, և գիտե՞ք, ասում են, Մանվել Գրիգորյանը կմեկնի Արցախ։ Պաշտոնապես հայտարարում են, որ չենք կարող խափանման միջոց կալանքը փոխել, որովհետև կմեկնի Արցախ, իսկ Արցախն էլ պաշտոնապես հայտարարում են, որ Հայաստան չէ և ոչ մի իրավական մեխանիզմ չկա նրան այնտեղից բերելու: Դա վարույթն իրականացնող մարմնի վարկածն է»։

Պաշտպանը հերքեց նաև այն լուրերը, որ Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել, որ հարցաքննվի «Մարտի 1-ի» գործով:

Անդրադառնալով  Գրիգորյանին կալանքից ազատելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու մասին Գլխավոր դատախազության հայտարարությանը՝ փաստաբանը նշեց․ «Դատական ակտի հետ կապված գործի նյութերին ծանոթ չեն, բայց պատասխանատու հայտարարություն են անում՝ բողոքարկելու մասին։ Պատճառը պարզ է՝ երկրի վարչապետը հայտարարեց, որ դատական ակտն իր համար անակնկալ էր, դրա տակ պարոնայք հասկացել են, որ դատական ակտը կարող է լինել անօրինական։ Այդպես էլ վերացական դատողություններով խաղում են անձանց ճակատագրերի հետ։ Եթե Դատախազությունը ներկայացնի որևէ փաստ, որ Մանվել Գրիգորյանը, ազատության մեջ մնալով կխոչընդոտի քննությանը կամ նոր հանցագործություն կկատարի, ապա պաշտպանական կողմը ներողություն կխնդրի ու կհորդորի իր պաշտպանյալին վերադառնալ բանտախուց»։

Պաշտպան Լևոն Բաղդասարյանը նաև հավելեց, որ Մանվել Գրիգորյանը առողջության հետ կապված խնդիրներ ունի և երեկ եղել է որոշակի բժշկական միջամտություն։