Սամվել Ալեքսանյանը մեծ թափով վերսկսել է 25-րդ «Երևան Սիթիի» շինարարությունը. ինչո՞ւ էր աշխատանքները հեղափոխությունից հետո դադարեցրել

Լուրեր

25.08.2026 | 13:47
Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին
25.08.2026 | 13:39
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
25.08.2026 | 13:28
Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել մինչև 200,000 օտարերկրյա քաղաքացիների վիզաները, որոնք դիմել են ապաստանի համար
25.08.2026 | 13:27
Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերժ Սարգսյանին, Գագիկ Բեգլարյանին, Անդրանիկ Մարգարյանին, Սամվել Մայրապետյանին և ևս 5 անձի
25.08.2026 | 13:19
Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի․ Խանդանյանը՝ Լիլիթ Գալստյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:19
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 13:15
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից
25.08.2026 | 13:08
Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու հետ, այդ հարցը գուցե Ձե՞զ տաք․ Գալստյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:04
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է, որպեսզի կալանքի տարվի, բայց տեղափոխվել է բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Մովսես Խորենացու փողոցում՝ «Ռոսիա մոլի» ետնամասում, վերսկսվել են Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետի շինարարական աշխատանքները: Այս սուպերմարկետի շինարարությունը սկսվել էր դեռ 2018 թվականի քաղաքական հայտնի փոփոխություններից առաջ: Սակայն, հեղափոխությունից հետո, երբ ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը սուպերմարկետներում՝ այդ թվում «Երևան Սիթիի» ցանցերում ստուգումներ իրականացրին, նշված հասցեի սուպերմարկետի շինարարական աշխատանքները դադարեցվեցին:

Շինարարությունը դադարեցնելու պատճառներից մեկն էլ այն էր, որ «Ռոսիա մոլի» հարևանությամբ կառուցվում էր ֆրանսիական «Քարֆուր» սուպերմարկետի մասնաճյուղ, որն արդեն գործում է: Բացի այս, 2018 թվականի հունիսի 2-ին Նիկոլ Փաշինյանը գովազդել էր «Քարֆուր» սուպերմարկետների ցանցը, ներկայացնելով, որ այնտեղ գնաճ չկա: Սա Սամվել Ալեքսանյանի համար ևս մեկ ազդակ էր եղել առ այն, որ չարժի «Քարֆուրի» հարևանությամբ հերթական «Երևան Սիթին» բացել:

Այս իրադարձություններից ամիսներ անց, սակայն, երբ Սամվել Ալեքսանյանը հարմարվեց նոր իշխանությունների պահանջներին, սկսեց նաև իր բիզնեսը ծաղկեցնել, քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ գործարարները պետք է հարստանան և հարստացնեն պետությունը: Ալեքսանյանը, մասնավորապես, հոկտեմբերին անսալով Փաշինյանի հորդորին, սև դաշտից սպիտակ դաշտ էր տեղափոխել շուրջ 3000 աշխատակցի: Այս մասին Factor.am-ը գրել էր երկու ամիս առաջ:

«Երևան Սիթի» սուպերմարկետների գլխամասային գրասենյակից խնդրեցինք պարզաբանել, թե ինչու էր Խորենացու փողոցի շինարարությունը տևական ժամանակ դադարեցված և ինչու է այն այժմ մեծ թափով վերսկսվել: Սակայն այնտեղից հրաժարվեցին մեկնաբանություն տալ:

Մեկնաբանություն չտվեց նաև Սամվել Ալեքսանյանի օգնականը՝ Արմանը: Ի դեպ, մինչ հեղափոխությունը տեղեկություն կար, որ ևս հինգ «Երևան Սիթի» է բացվելու: Ընկերության գլխամասային գրասենյակից այս տարվա ապրիլին հայտնել էին, որ հստակ է միայն երկուսի բացումը:

Նշենք, որ այդ երկուսն արդեն բացվել են: Մեկը Տիգրան Մեծ պողոստայի 37 հասցեում է, որտեղ նախկինում գտնվում էր Արման Սահակյանին պատկանող «Կրպակ» սուպերմարկետը: Մյուսն էլ բացվել է Րաֆֆու փողոցում: Սակայն այս տարի ևս մեկ մասնաճյուղ էլ բացվել է Ջրվեժում, կրկին նախկին «Կրպակի» տեղում: Այս մասին տեղեկանում ենք «Երևանի Սիթիի» պաշտոնական կայքից:

Հավելենք, որ այս տարի ևս մեկ «Երևան Սիթի» էլ բացվել է Կոմիտասի պողոտայում՝ նախկին «Ֆրեշ» սուպերմարկետի փոխարեն: Իսկ ահա Խորենացու փողոցում բացվողը լինելու է «Երևան Սիթիի» 25-րդ մասնաճյուղը: Սուպերմարկետների ցանցի պաշտոնական կայքի համաձայն՝ այս պահին Երևանում կա 24 գործող մասնաճյուղ:

Ի դեպ, նոր իշխանությունների ներկայացուցիչների և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները ներկայումս բավականին ջերմ են: Վարչապետի կինը որոշ ժամանակ առաջ տեղական արտադրանքը խրախուսելու շրջանակներում ներկայացել էր «Ալեքս տեքստիլի» կողմից արտադրված հագուստով: Մի քանի օր առաջ էլ, երբ Աննա Հակոբյանն այցելել էր ծերերի խնամքի կենտրոն, Սամվել Ալեքսանյանի ընկերությունը արձագանքել էր նրա կոչին և նվերներ տրամադրել: Դե իսկ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի»-ներում «Վարչապետ» բրենդով օղու վաճառքի մասին շատ է խոսվել։

Հայկ Վարդանյան