Մանվել Գրիգորյանի մեղադրանքը կլրացվի. Արթուր Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Գլխավոր դատախազությունը համաձայն չէ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու՝ Առաջին ատյանի դատարանի որոշման հետ և առաջիկայում կբողոքարկի այն: Գրիգորյանին ազատ արձակելու դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ դեկտեմբերի 24-ի հանդիպմանն այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Մենք ստացել ենք դատական ակտը, համաձայն չենք այդ դատական ակտի հետ և մեր հիմնավորումներով ներկայում պատրաստում ենք բողոքը: Ամեն ինչ անում ենք, որ բողոքը մուտք լինի Վերաքննիչ դատարան: Դատարանը հիմնականում իր փաստարկները կապել է հիվանդության հետ: Ըստ էության՝ ոչ թե կալանքի հիմքեր չի տեսել, այլ գտել է, որ գրավը կարող է տվյալ իրավիճակում փոխարինել կալանքին, որի հետ մենք համաձայն չենք»,- հավելեց նա:

Արթուր Դավթյանի խոսքով՝ օրենքը նախատեսում է, որ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի ակտի ստուգումն իրականացնում է նյութերը ստանալու օրվանից հետո երեք օրվա ընթացքում. «Այսինքն՝ հենց որ նյութերը ստանա, երեք օրվա ընթացքում կնշանակի նիստ, որի ընթացքում կստուգվի Առաջին ատյանի դատարանի ակտի օրինականությունը: Մնացածի մասին դուք կտեղեկանաք»:

Գլխավոր դատախազը նաև չբացառեց, որ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը կլրացվի:

 

Մանրամասները՝ տեսանյութում