Կոռուպցիայի դեմ պայքարն արդյոք ԱԱԾ-ի միա՞կ գործառույթն է․ ազգագրագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության 100-ամյակի միջոցառման ժամանակ ԱԱԾ աշխատակից Նավասարդ Մինասյանն իր ելույթում հնչեցրեց շատ տարօրինակ ձևակերպմամբ մի շարք խնդիրներ․ թվարկեց ստալինյան բռնաճնշումների և անձի պաշտամունքի հետևանքով ստեղծված խնդիրներ և նույն շարքում թվարկեց  նաև այլախոհական շարժումների դեմ, ուսանողության ներազատական շարժումների դեմ պայքարը․  փաստորեն, ԱԱԾ պաշտոնյան ազնվորեն թվարկում էր այն խնդիրները, որոնց դեմ պետք է ԱԱԾ-ի այն ժամանակվա աշխատակիցները պայքարեին և զարմանալի է, որ մինչև հիմա այս ծառայությունը չի կարողանում թացը չորից զատել։ Այս մասին այսօր «Ազգային անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը. ձեռքբերումներ և բացթղումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց  ազգագրագետ Գայանե Շագոյանը։

«Հենց այստեղ է, որ իշխանության եկած ուժը դեռ չի ձևակերպել, թե ինչ պետականության մոդել է մեզ առաջարկում, ուստի Ազգային անվտանգության ծառայությունն էլ  առանձնապես չի կիողմնորոշվում, թե իր անցյալի որ էջերը պետք է քննադատի և որ էջերի համար՝ ապաշխարի»,- ասաց նա։

Անդրադառնալով  Ազգային անվտանգության ծառայության 100-ամյակի միջոցառման ժամանակ հնչեցված ելույթներին՝ նա նկատեց, որ այդ օրը և՛ վարչապետի պաշտոնակատարի,  և՛ ծառայության տնօրենի շուրթերից լսել է հիմնականում կոռուպցիայի դեմ պայքարի մասին։

«Իսկ արդյոք կոռուպցիայի դեմ պայքարը Ազգային անվտանգության ծառայության միա՞կ գործառույթն է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։