«Էրդողանն այն մարդն է, որը կարող է ոչնչացնել ԻՊ-ի զինյալներին». Թրամփ

Լուրեր

28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter միկրոբլոգում գրառում է արել Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերման և Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին. փոխանցում է  ermenihaber-ը:

«Նախագահ Էրդողանն ինձ կարևոր տեղեկություն փոխանցեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման` Սիրիայում տեղակայված գրոհայիններին ոչնչացնելու հարցում: Նա այն մարդն է, որը կարող է ոչնչացնել վերջիններիս: Բացի այդ, Թուրքիան Սիրիայի հարևանն է: Մեր զինվորները տուն են վերադառնում»,- գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Էրդողանի հետ հեռախոսազրույցի մանրամասները: ԱՄՆ նախագահը նշել էր, որ Էրդողանի հետ քննարկումը եղել է ԻՊ ահաբեկչական խմբավորման, Սիրիայում համատեղ նախաձեռնության, Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման և երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ:

Իսկ հեռախոսազրույցից մի քանի օր անց Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման մասին:

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը ստորագրել էր Սիրիայից ԱՄՆ-ի զինուժի դուրսբերման հրաման, որում նշվում է, թե երբ և ինչպես դուրս կբերվեն զորքերը: Նախատեսվում է, որ զորքերը դուրս կբերվեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Նշենք նաև, որ հրամանի ստորագրումից հետո Մեթիսը հրաժարական տվեց: