ԱԱԾ-ի գործակալների հարցով պետք է լյուստրացիա կատարվեր, որ գործակալը քաղաքականությամբ չզբաղվեր․ Ավետիք Իշխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ինձ համար մտահոգիչ է, որ Ազգային անվտանգության ծառայության 100-ամյակը միաժամանակ նշվում էր նաև Ռուսաստանում, իսկ օրերս մեզ մոտ այդ ծառայության 100-ամյակի միջոցառման ժամանակ հնչած ելույթներից որոշներն էլ ցույց տվեցին, որ այս ծառայության աշխատողները հպարտ և ուրախ են, որ խորհրդային КГБ-ի շարունակողներն են։

Այս մասին այսօր «Ազգային անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը, ձեռքբերումներ և բացթողումներ թեմայով» քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Վերջինս հարց հնչեցրեց․ իսկ ի՞նչ ամոթալի բան կլիներ, եթե մեր Ազգային անվտանգության ծառայության սկիզբը դրված լիներ 1991 թվականից։ «1991 թվականից մինչև այս թավշյա հեղափոխության շրջանը գնահատական պետք է տրված լիներ՝ թե այս ընթացքում այդ ծառայության գործունեությունն ինչ փոփոխությունների է ենթարկվել և ինչ տարբերություններ են առկա։ Իսկ որպեսզի այդ տարբերությունը հստակեցվի, պետք է 1991 թվականից հետո ընդունվեր իրավաքաղաքական հռչակագիր, որով պետք է լուծվեր գործակալների հարցը։ Պետք է հստակ լյուստրացիա կատարվեր և ամրագրվեր՝ գործակալներն այլևս իրավունք չունեն զբաղվելու քաղաքականությամբ, եթե մեկը զբաղվեր, նրա անունը պետք է հրապարակեին, սակայն դա չի արվել»,- նկատեց իրավապաշտպանը։

Ավետիք Իշխանյանը նաև նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է վարչապետին կից ծառայությունից վերածվի խորհրդարանի վերահսկողության տակ գտնվող կառույցի։

Մանրամասները՝ տեսանյութում։