Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Քաղաքականություն
24.12.2018 | 12:40Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: