Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 281-ի. զգուշացրել են նոր ցունամիի հավանականության մասին

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Ինդոնեզիայում ցունամին, պաշտոնական տվյալներով, 281 մարդու կյանք է խլել, 57-ն անհետ կորած է համարվում: Աղետի հետևանքով ավելի քան 3.000 մարդ է տուժել, հազարավորները տարհանվել են: Աղետի գոտում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Detik News-ը:

Ճավա կղզու ափերին աղետի գոտի այցելած Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն զգուշացրել է նոր ցունամիի հավանականության մասին՝ տեղի իշխանություններին և բնակչությանը կոչ անելով անհրաժեշտ ամեն ինչ անել՝ նոր զոհերից խուսափելու համար:

«Ինչպես տեսանք՝ աղետի գոտիները ոչ միշտ են համընկնում փրկարարական ծառայության կանխատեսումների հետ, այդ պատճառով ափամերձ շրջանները պատրաստ չէին: Նոր ցունամիի հավանականություն կա, և բնակչությունն ու համապատասխան ծառայությունները պետք է պատրաստ լինեն: Մենք պետք է խուսափենք նոր զոհերից»,- ասել է Վիդոդոն:

Երկրի ղեկավարն ավելի վաղ խոստովանել էր, որ Բնական աղետների հետևանքների հաղթահարման և փրկարարական ազգային ծառայության կանխատեսումները հստակ չեն: Ջոկո Վիդոդոն, միաժամանակ, նշել է, որ ցունամիի հստակ կանխատեսումը չափազանց դժվար խնդիր է, և խոստացել 2019 թվականին ընդհանուր ստուգումներ անցկացնել ու կատարելագործել երկրում ցունամիի մասին վաղ տեղեկացման համակարգը:

Ինդոնեզացի սեյսմոլոգները նշել են, որ աղետի գոտում հրաբխային ակտիվությունն ու նոր ստորջրյա սողանքների հավանականությունը շարունակվում է: Գիտնականների կարծիքով՝ հենց ստորջրյա սողանքներն են վերջին ցունամիի պատճառ դարձել: