ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել է Բարսելոնայում հնարավոր ահաբեկչության մասին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել է կատալոնական Բարսելոնայում հնարավոր ահաբեկչության մասին: Գերատեսչությունն Ամանորին և Սուրբ Ծննդին Բարսելոնա ուղևորություն ծրագրող ամերիկացիներին խորհուրդ է տվել առավելագույնս զգույշ լինել քաղաքի կենտրոնական Ռամբլա բուլվարի շրջան այցելելիս: Այս մասին գրում է rbc.ru-ն ՝վկայակոչելով պետքարտուղարության Twitter-ում հրապարակված հաղորդագրությունը:

Կատալոնական ոստիկանությունն արդեն հետախուզում է հայտարարել հստակ կասկածյալի նկատմամբ: El Pais պարբերականի հաղորդմամբ՝ խոսքը 30-ամյա մարոկկացու մասին է, որը վերջին տարիներին բազմիցս Իսպանիա է ժամանել: Ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում ինչպես Բարսելոնայի կենտրոնում, այնպես էլ ինքնավարության տարածք մուտք գործող ավտոբուսներում և միկրոավտոբուսներում, ուսումնասիրում է հյուրանոցներում իջևանած և ավտոմեքենա վարձակալած անձանց ցուցակները:

Իրավապահներն առայժմ որևէ ապացույց չունեն, որ կասկածյալն Իսպանիայի տարածքում է: Ամեն դեպքում, Բարսելոնայի կենտրոնում ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել: Հատուկ ստորաբաժանումները տոների ընթացքում կանոնավորապես ստուգումներ կիրականացնեն զբոսաշրջիկների շրջանում հայտնի տեսարժան վայրերում:

Իսպանիայի իշխանությունները դեռևս երկու շաբաթ առաջ բարձրացրել են ահաբեկչության սպառնալիքի մակարդակը՝ այն հասցնելով 4-ի՝ 5 բալանոց սանդղակի: Հատուկ ռեժիմը կգործի մինչև հունվարի 8-ը: