IDeA հիմնադրամը կհամագործակցի եվրոպական առաջատար բիզնես դպրոցի հետ

Լուրեր

13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը և Բեռլինի Կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցը (ESMT)  կհամագործակցեն Գյումրիում IDeA հիմնադրամի կողմից իրականացվող նախագծերի շրջանակում։

Դեկտեմբերի 12-ին Բեռլինում կայացած «Ավրորա երկխոսություններ» միջոցառման ընթացքում IDeA հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ու Կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT) նախագահ Յորգ Ռոխոլը հայտարարեցին երկու կառույցների միջև համագործակցության մեկնարկի մասին:

2019 թ. ապրիլին ESMT դպրոցի կառավարման ոլորտի մագիստրոս ուսանողների մի խումբ կմասնակցի Գյումրիում իրականացվող նախագծի մշակմանը։ Ներկայում IDeA-ն հանդես է գալիս նախաձեռնությամբ, որի նպատակն է վերակառուցել Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից Բարեկամության զբոսայգին, և այն դարձնել հանրային հանգստի կազմակերպման ինքնատիպ վայր։ Այս նախաձեռնությունը կնպաստի Գյումրիի վերափոխմանը և կօգնի ապահովել Հայաստանի երկրորդ քաղաքի կայուն ապագան։ Նախագիծը յուրօրինակ է, քանի որ պարունակում է սոցիալական ձեռներեցության, բարեգործության և պետական-մասնավոր համագործակցության բաղադրիչներ։

«Բեռլինում հիմնադրված Կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցը միջազգային բիզնես դպրոց է, որտեղ սովորում են տաղանդավոր ուսանողներ աշխարհի  տարբեր երկրներից։ Նրանք բարձր որակավորում ունեն, և պատրաստ են պայծառ գաղափարներն ու կառավարման ոլորտի գիտելիքները ներդնել Գյումրիում IDeA-ի ծրագրերի իրականացման համար»,- ասել է IDeA հիմնադրամում Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։

IDeA – ESMT համագործակցության շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան իրենց գիտելիքները կիրառել նախագծի ուսումնասիրության, սոցիալական ազդեցության գնահատման, ֆոնդահայթայթման ռազմավարության զարգացման, ինչպես նաև Հայաստանում ծրագրերի կառավարման ընդհանուր փորձի բարելավման ուղղությամբ։

«Այս ծրագիրն առնչվում է նրան, թե ինչպես ուղիներ գտնել Գյումրի քաղաքում լքված հասարակական տարածքն արդյունավետ օգտագործելու համար։ Մագիստրատուրայում սովորող մեր ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու տարածաշրջանում ամենահավակնոտ քաղաքաշինական ծրագրին»,- ասել է ESMT-ում դիպլոմային ծրագրերի գծով դեկանի տեղակալ Նիկ Բարնիվիլը։