Ուզում եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կո՞ւնենա. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

«Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա. նախընտրական քարոզչության ընթացքում հայտարարել եմ, որ պետք է նախարարությունների թիվը կրճատվի և, ըստ էության, ժողովրդից մենք ստացել ենք մանդատ՝ այդ պրոցեսն իրականացնելու համար: Ինձ անհանգստացրեց մշակույթի նախարարության ներկայացուցիչների հայտարարությունը, երբ նրանք ահազանգում էին՝ նշելով, թե մի կրճատեք նախարարությունը, որովհետև մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը: Դա արդեն շատ վատ ազդակ է, մշակույթի նախարարությունն ինքն իրեն նույնացնում է մշակույթի հետ: Ուզում եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա»,-այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Մշակույթի նախարարության աշխատակիցների կողմից անցկացվող բողոքի ակցիային, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնաով  այս ոլորտում իր ղեկավարած Կառավարության կատարած աշխատանքին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ  Կառավարությունը բացառիկ քայլեր է արել մշակութային քաղաքականության հարցում, որի արդյունքում մեկ տարվա մեջ մշակույթի ոլորտի ֆինանսավորումն ավելացրել են 400 մլն դրամով, 350 հազարով ավելացրել են մշակութային օջախներ այցելուների թիվը:

«Մշակութային քաղաքականությունն էլ ինչպե՞ս է լինում, իսկ ինչո՞ւ մինչև այժմ դա արված չէր: Երկրորդը՝ մշակույթի նախարարությունը չի լուծարվելու, այլ կազմակերպական այլ կառուցվածքով կաշխատի: Ընդհանրապես, մեր կառավարման համակարգում կա մի այսպիսի խնդիր. սովորաբար աշխարհում 9-11 աշխատողին բաժին է ընկնում մեկ ղեկավար, մեր կառավարման համակարգում ամեն 3,5 աշխատողին է բաժին ընկնում մեկ ղեկավար: Այսինքն, մեր կառավարման համակարգում բոլորը նախարարներ են, պետեր, վարչության պետեր, բաժնի պետեր, պետերի տեղակալներ, աշխատող ավելի քիչ կա, քան ղեկավարություն»,- ասաց  Փաշինյանը: