Տաջիկստանի նախագահը ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին փաստաթուղթը
Քաղաքականություն
22.12.2018 | 12:01Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն համաձայնություն է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությանը: Ռահմոնը ստորագրել նրա նշանակման մասին փաստաթուղթը:
Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: