Սահմանադրությամբ այն նորմերը, որ տրված են վարչապետին, մի քիչ չափազանցված են․ Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հետ

-«Իմ քայլը» խմբակցությունը քննարկե՞լ է երկու նախարարությունների օպտիմալացումը և պատրա՞ստ է հասարակական դժգոհություններին, որոնք հասունանում են այս օրերին։

-Նախ խմբակցությունը դեռ ձևավորված չէ, այն կձևավորվի, երբ պատգամավորության այն թեկնածուները, որոնք կդառնան պատգամավոր, կստանան իրենց մանդատները։ Այնպես որ այդ հարցը չի քննարկվել։ Դա բոլոր դեպքերում կառավարությունը պետք է ներկայացնի ԱԺ-ին, որպեսզի ԱԺ-ն հաստատի։

-Անձամբ դուք ի՞նչ եք կարծում։

-Անձամբ ես կարծում եմ օպտիմալացման համար երկու շարժառիթ կա, տարիների ընթացքում բավականին ուռճացվել են ոչ միայն այդ երկու նախարարությունները, այլ շատ ուրիշ նախարարություններ ևս։ Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ շատ նախարարություններում ուղղակի գոյություն ունեն մարդիկ, որոնք էդտեղ չպետք է լինեն ոչ պրոֆեսիոնալիզմի իմաստով, ոչ էլ անհրաժեշտության իմաստով։ Մյուս կողմից, օպտիմալացումը պետության ծախսերի քչացումն է, որպեսզի էդ միջոցներն ուղղվեն այլ հարցերի լուծմանը։

-Այսօր շարունակվու՞մ են ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» և ԲՀԿ-ի հետ կոնսուլտացիաները ԱԺ հանձնաժողովների նախագահների աթոռների բաշխման շուրջ։

-Այո, դրանք շարունակվում են և շուտով պայմանավորվածություններ կլինեն, թե ինչ տրամաբանությամբ և ինչ անվանումներով հանձնաժողովները կբաշխվեն։

-Հանձնաժողովների կրճատում կլինի՞։

-Ավելի հավանական է, որ կավելանա։

-Իսկ դուք ի՞նչ եք մտածում սուպերվարչապետության սահմանափակման մասին։

-Ոչ միայն ես, այլև իմ շատ քաղաքական ընկերներ կարծում են, որ․․․

-Համաձա՞յն եք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր սուպերվարչապետ է։

-Նիկոլ Փաշինյանը չէ, նա ցանկացած պարագայում կարող է սուպերվարչապետ լինել իր անձնական որակներով, ուղղակի Սահմանադրությամբ էն նորմերը, որ տրված են վարչապետին, մի քիչ չափազանցված են։ Նիկոլ Փաշինյանի դեպքում դա կարող է վտանգավոր չլինել, բայց ընդհանուր առմամբ դրանք ցանկալի չեն։ Հետևաբար էդ խնդիրն առաջիկայում կարող է քննարկման հարց դառնալ։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան