ԱԳՆ-ն և ՀՀ դեսպանությունը պետք է ամեն ինչ անեին, որ չուշանար ՌԴ-ի շնորհավորանքը․ Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

– Պարոն Նավասարդյան, Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը հույս է հայտնել, որ 2019թ․ սկզբին կստանձնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի լիազորությունները: Նա արդեն հանդիպել է ՀԱՊԿ անդամ  երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի ղեկավարների հետ, որոնք հավանություն են տվել այդ պաշտոնում իր թեկնածությանը: Կարելի՞ ասել, որ 2019թ․ Բելառուսի ներկայացուցիչը կստանձնի այդ պարտականությունը։

– Դեռ վաղ է դա պնդելը։ Կազմակերպության մեջ տեղի են ունենում շատ բուռն քննարկումներ, բախումներ հետաքրքրությունների մեջ, և ես չեմ կարծում, որ այդ հարցն այդպես հեշտությամբ կլուծվի։ Կազմակերպության երկու հիմնական անդամ երկրների ղեկավարներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը ամեն ինչ անում են, որպեսզի Զասի թեկնածությունն անցնի։ Բայց այստեղ կա նաև ՀՀ կոնսենսուսի հարցը և ՌԴ դիրքորոշումը։

– ՌԴ ղեկավարը, ինչպես Ս․ Զասն է հայտարարել, հավանություն է տվել իր թեկնածությանը։

– Հայտարարությունը՝ հայտարարություն, բայց Ա․Լուկաշենկոն էլ հայտարարեց, որ Բելառուսի ներկայացուցչին արդեն ընտրել են։ Բայց այդ հարցի վրա այդքան սևեռվելը, այդ պաշտոնին այս կամ այն անձին նշանակելն այդքան էլ չեմ կարևորում։ Եվ այդ պաշտոնում Յուրի Խաչատուրովի ընտրվելը կամ հեռանալը ի հայտ բերեց ներքին խոհանոցի հակասությունները։ Այնտեղ Նազարբաևը ու հատկապես՝ Լուկաշենկոն աշխատում են հնարավորինս առաջ տանել Ադրբեջանի շահերը, ինչը և՛ ՀՀ-ին է վնասում, և՛ ՌԴ շահերին։ ՌԴ-ն աշխատում է հնարավորինս պահել հավասարակշռությունը, որովհետև այդ կազմակերպության փլուզվելու դեպքում ամենաշատը կարող է վնասվել ՌԴ ռազմավարական շահերը։

– Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը, թե ՀՀ-ն ՌԴ ռազմավարական գործընկերն է, և ՀՀ-ի հետ հարաբերություններում ոչինչ չի փլուզվել, որ վերականգնվի։

– Շատ բարձր եմ գնահատում, և դա սառը ցնցուղ էր հակահեղափոխության այն բոլոր գործիչների գլխին, որոնք ասում էին, թե նոր իշխանությունը եկավ և փլուզեց հայ-ռուսական հարաբերությունները։ Իսկ Վ․Պուտինի հայտարարությունը նշանակում է, որ ՀՀ և ՌԴ հարաբերությունները ոչ միայն գտնվում են համապատասխան բարձրության վրա, այլև նա ՀՀ-ին գնահատեց որպես ամենամտերիմ ռամավարական գործընկերը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ Եվ շատ հետաքրքիր նրբություն ասվեց՝ նոր մոտեցումներ կլինեն նոր փոփոխությունների համաձայն։

– Այդ դեպքում Վ․Պուտինը կամ ՌԴ-ն ՀՀ-ին ինչո՞ւ չշնորհավորեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով։

– Դա բոլորովին այլ հարց է։ Կարծում եմ, արարողակարգի կարգավորման հարց է․ քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի նշանակվել վարչապետ չեն շնորհավորել։ Թեև ես կարծում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն և դեսպանությունը պետք է ամեն ինչ անեին, որ այդ շնորհավորանքը չուշանար։

Արմինե Ավետյան