Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք ունենք բացթողումներ. Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք ունենք բացթողումներ, և պետք է կարողանանք կարգավորել դրանք: Արտաքին քաղաքական խնդիրների և հայ-ռուսական հարաբերությունների թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Մարդկային զարգացան միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

Նրա համոզմամբ՝ բանակցությունների միջոցով կարելի է ամեն ինչի հասնել, և պետք չէ զլանալ, հարկավոր է բանակցել, ներկայացնել խնդիրները, օգտագործել դրանց լուծման համար բոլոր մեխանիզմները:

«Ես չեմ կասկածում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք Ռուսաստանի հետ որևէ խնդիր չունենք, բայց դա իր անձնական ուղիղ կապի մակարդակն է: Մնացած բոլոր դաշտերում, երևի, կան խնդիրներ, և այդ դաշտերում էլ պետք է նույն ձևով աշխատել: Ինչպես Փաշինյանն ու Պուտինն են նստում, բաց խոսում, նույն կերպ պետք է նստել, խոսել, հասկանալ խնդիրները»,- նշեց Թևան Պողոսյանը:

Պողոսյանը հետաքրքիր է համարում վերջին օրերին Ռուսաստանից հնչող կարծիքները, մասնավորապես՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե երբ իրենք ասում են Հայաստանի Հանրապետություն, հասկանում են պետությունը, ոչ թե կոնկրետ անձեր: «Չնայած մինչ այս Ռուսաստանը, կարծես, ավելի շատ անձերի հետ էր աշխատում, ոչ թե պետության: Եվ եթե հիմա այս տրանսֆորմացիաները նաև Ռուսաստանում են տեղի ունենում, կարող ենք օգտագործել այս ամենը՝ ի շահ Հայաստանի և հայ-ռուսական հարաբերությունների զարգացման»,- հավելեց բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում: