Կարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում հայերենով շնորհավորել է Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրա արդյունքներին. փոխանցում է ermenihaber-ը:

Փայլանը, դիմելով Թուրքիայի մեջլիսի նախագահին, ելույթում մասնավորապես նշել է.

«Հարգարժան նախագահ, անցյալ շաբաթ մեր հարևան Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան։ Ապրիլ ամսին Թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը և իր ընկերներն այս ընտրություններում քվեների 70%-ը ստանալով մեծ հաջողություն գրանցեցին։ Այս առիթով Թուրքիայի մեջլիսից շնորհավորում եմ ամբողջ հայ ժողովրդին, Նիկոլ Փաշինյանին և իր ընկերներին։ Ընտրություններից անմիջապես հետո հարգարժան պարոն Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծել և հուսով են, որ Թուրքիան էլ է պատրաստ։

Այստեղից ուզում եմ կոչ անել մեջլիսին և Թուրքիայի Հանրապետության նախագահին, որ այս հայտարարությանը կառուցողական պատասխան տան։ Հավատում եմ, որ հարևան Հայաստանի հետ, որի հետ սահմանը փակ է 25 տարի, չկա մեկ հարց, որը հնարավոր չէ լուծել խաղաղասիրական քաղաքականությամբ»։

Կարո Փայլանը խոսքն ավարտել է հայերեն «Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և ընկերներուն» նախադասությամբ։