Սպառազինության մատակարարումները մեծացնում են դրա կիրառման սպառնալիքը. ԱԳՆ խոսնակը՝ Բաքվին զենք վաճառելու մասին

Լուրեր

18.09.2026 | 12:01
ՌԴ-ն հարձակվել է Կիևի, Օդեսայի, Ժիտոմիրի և Զապորոժիեի մարզերի վրա․ զոհեր և վիրավորներ կան
18.09.2026 | 11:58
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:55
Դուք ՌԴ-ի դաշնակիցը չեք կարող լինել, եթե նրան տեր եք համարում․ տերն ու ծառան դաշնակից չեն․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:50
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցում իրեն «մեծ որոշում» է սպասվում
18.09.2026 | 11:41
Սարյան փողոցի խանութում վաճառվող մրգերից նմուշներ են վերցվել՝ «Դիխլոֆոսի» վերաբերյալ ահազանգից հետո․ ՍԱՏՄ
18.09.2026 | 11:33
Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
18.09.2026 | 11:27
Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը չի հաղթահարվել. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:15
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովը․ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:11
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:09
Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:01
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ
18.09.2026 | 10:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում
18.09.2026 | 10:40
Եվրոպա լիգա. «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիա»-ի մյուս մրցակիցների արդյունքները
18.09.2026 | 10:37
Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
18.09.2026 | 10:30
Հարցազրույց չեմ տալիս, ֆրակցիայի նիստ ենք անում. Ռոբերտ Քոչարյանը կատակեց դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը կարծում է, որ Հարավային Կովկասում շարունակվող սպառազինությունների մրցավազքը պետք է դադարեցվի: Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Պատասխանելով Մինսկի կողմից Բաքվին զենք մատակարարելու մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարության մասին հարցին՝ Աննա Նաղդալյանը նշեց, որ վարչապետի պաշտոնակատարն ու նրա մամլո խոսնակն արդեն մեկնաբանել են այն. «ԱԳՆ-ի կողմից կարող են հավելել, որ տարածաշրջանում սպառազինության մրցավազքի կանխարգելումն ուշադրության կենտրոնում է: Մեզ համար սկզբունքային դիրքորոշում է, որ սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում պետք է կանխվի»:

Աննա Նաղդալյանի խոսքով՝ դա հանգեցնում է անկայունության աճին: «Սպառազինության մատակարարումները մեծացնում են դրա կիրառման վտանգը: Այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեզ համար մահացու վտանգ է ներկայացնում: Այս հարցը մշտապես բարձրացվում է գործընկերների և բազմակողմ հանդիպումներում: Տարածաշրջանում սպառազինության մրցավազքը պետք է դադարեցվի»,- ասաց ԱԳՆ մամլո խոսնակը:

Նա, միաժամանակ, ընդգծեց, որ ասվածը չպետք է շփոթել կարողությունների կամ վճռականության պակասի հետ. «Հայաստանի ԶՈՒ-ն բավական պատրաստված և զինված է՝ երաշխավորելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող»: