ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում Սիրիայից. որոշ սենատորներ չեն սատարում Թրամփի որոշումը

Լուրեր

14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով ամերիկյան զորքերը սկսել են դուրս բերել Սիրիայից: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն ասել է, որ ամերիկյան զորքերի վերադարձը հայրենիք չի նշանակում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի ավարտ, պարզապես ԱՄՆ-ն անցնում է այդ արշավի հաջորդ փուլին:

«Սիրիայում «Իսլամական պետության» դեմ տարած հաղթանակները չեն նշանակում Գլոբալ կոալիցիայի գործողությունների կամ նրա արշավի ավարտ»,- ասել է Սանդերսը:

Մի խումբ սենատորներ, սակայն, համաձայն չեն Թրամփի որոշման հետ: Քաղաքական երկու կուսակցությունները ներկայացնող օրենսդիրները նամակ են գրել Սպիտակ տան ղեկավարին՝ կոչ անելով հրաժարվել այդ որոշումից:

Սենատորները ենթադրում են, որ այդ քայլը կհանգեցնի տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի դիրքերի ամրապնդմանը, ինչպես նաև շահեկան կլինի «Իսլամական պետության» համար:

«Եթե որոշեք շարունակել իրականացնել Սիրիայից զորքերի դուրսբերման Ձեր որոշումը, Սիրիայում գոյություն ունեցող ԻՊ-ի ցանկացած մնացորդ անկասկած կվերականգնվի և կուժեղացնի գործունեությունը տարածաշրջանում»,- նշել են սենատորները: