Իրանը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Սիրիայում ծրագրվող ռազմական օպերացիան

Լուրեր

12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
Բոլորը

Իրանն արձագանքել է Թուրքիայի կողմից Եփրատի արևելքում քուրդ զինյալների դեմ ծրագրված ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը: Թուրքական լրատվամիջոցներն այդ արձագանքը համարել են սկանդալային. փոխանցում է ermenihaber-ը:

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է, որ Թուրքիան առանց սիրիական իշխանությունների թույլտվության քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (YPG) դեմ ծրագրված ռազմական գործողությունները կարող են խոչընդոտել Աստանայի համաձայնագրի կիրառմանը:

Ղասեմին նշելով, որ Իրանի դիրքորոշումը չի փոխվել այս հարցում, ասել է. «Ոչ մի երկիր Սիրիայի տարածքում չպետք է ռազմագործողություններ իրականացնի առանց իշխանությունից թույլտվություն  ստանալու: Յուրաքանչյուր քայլ, որը պետք է ձեռնարկվի այլ պետության կողմից, անհրաժեշտ է ստանա Դամասկոսի թույլտվությունը»:

Խոսնակի փոխանցմամբ` առկա իրավիճակը կարող է բարդացնել Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև Աստանայի գործընթացի շրջանակում շարունակվող համագործակցությունը:

Ղասեմին հույս է հայտնել, որ կշարունակվի Աստանայի գործընթացի շրջանակում ընթացող արդյունավետ համագործակցությունը:

«Կարծում ենք, որ մեր թուրք բարեկամները տեղյակ են տարածաշրջանային զարգացումներին: Որևէ զարգացման դեպքում Իրանը կանի իր մեկնաբանությունը»,- շեշտել է Ղասեմին: