ԱՄՆ-ը հավանություն է տվել Թուրքիային PATRIOT-ներ վաճառելու գործարքին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հավանություն է տվել Թուրքիային հակաօդային պաշտպանության ամերիկյան «Patriot»  համակարգերի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքին։ Եթե Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տեղի ունենա նման գործարք, ապա դրա արժեքը կկազմի 3.5 մլրդ դոլար. փոխանցում է ermenihaber-ը:

Նախատեսվում է Թուրքիային տրամադրել 4 միավոր PATRIOT ՀՕՊ համակարգ, արձակման 20 կայանք և 80 միավոր «MIM-104E» տիպի հակահրթիռ։ Գործարքի շրջանակներում Թուրքիային կտրամադրվի ևս 60 հրթիռ, ռադարներ, ինչպես նաև այլ սարքավորումներ։

ԱՄՆ-ի պետքարտուղարության աշխատակիցներից մեկը, ում անունը չի հրապարակվում, տարածել է գրավոր հաղորդագրություն, որում ասվում է, որ հնարավոր գործարքը համապատասխանում է, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Թուրքիայի և թե՛ ՆԱՏՕ-ի շահերին։ Ըստ նրա՝ այդ համակարգերով Թուրքիան կչեզոքացնի այն սպառնալիքները, որոնք գալիս են տարածաշրջանից։

Պետքարտուղարությունը  պաշտոնապես իր որոշման մասին իրազեկել է Կոնգրեսին։ Այժմ կոնգրեսը 30 օրվա ընթացքում պետք է ուսումնասիրի գործարքի մանրամասները, որից հետո կորոշվի այն ի կատար է ածվելո՞ւ, թե՞ չեղարկվելու է։

Հիշեցնենք, որ «Patriot» համակարգերը Թուրքիային վաճառելու մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ Անկարան վերջնական համաձայնության եկավ Ռուսաստանի հետ՝ S-400 զենիթահթրիռային ՀՕՊ համակարգերի շուրջ գնման շուրջ: