Նախիջևանի հատվածից դիրքերի տեղաշարժի 95%-ը եղել է փետրվար-մայիսին․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Նախիջևանի հատվածից հակառակորդի կողմից դիրքերի տեղաշարժ եղել է դեռևս 2018 թվականի փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին այսօր Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով այս հարցի վերաբերյալ վերջին շրջանում որոշ ՀՀԿ-ական գործիչների մեկնաբանություններին։

«Եթե ինչ-որ բան էլ տեղի է ունեցել, տեղի է ունեցել իմ վարչապետ դառնալուց առաջ։ Իսկ տեղի է ունեցել դիրքային տեղաշարժ, ընդ որում՝ երկու կողմից։ Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ի դրությամբ եղել են Հայաստանի Զինված ուժերի վերահսկողության ներքո, բոլոր այդ տարածքները շարունակում են մնալ ՀՀ ԶՈՒ-ի վերահսկողության ներքո»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի ուղիղ հեռարձակմամբ իր մտահոգությունն էր հայտնել «Ադրբեջանից վերջին երկու օրերին ստացվող հայտարարությունների ու ելույթների» առնչությամբ:

«2 օրվա ընթացքում Ադրբեջանից ստանում ենք մտահոգիչ հայտարարություններ և ելույթներ, և կրկնակի մտահոգիչ է, երբ Հայաստանի իշխանությունը, վարչապետը, որը շատ է սիրում լայվեր մտնել, լռում է՝ իբր թե ոչ մի բան չի եղել։ Հասկանում եմ, որ նոր իշխանությունն զբաղված է Ազգային ժողովում պաշտոններ բաշխելով, բայց անվտանգությունն ավելի կարևոր է։ Դեռ կհասցնեք պաշտոններ բաշխել։ Փաշինյանը Ալիևին համարում է կիրթ և նորմալ անձնավորություն և խոսում խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, դեկտեմբերի 17-ի իր ելույթում չի հրաժարվում խնդրի ուժային լուծումից, ադրբեջանական բանակը համարում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հիմնական երաշխավորը, նշում, որ ցանկացած խնդիր կարող է լուծել և պարծենում սպառազինությամբ»,- ասել է Շարմազանովը։

 

Մանրամասները՝ տեսանյութում