ՀԱՊԿ-ը չենք կարող առանց գլխավոր քարտուղարի թողնել. Ղրղզստանը նույնպես կպաշտպանի Բելառուսի թեկնածուին

Լուրեր

02.04.2026 | 12:05
Կառավարությունում «մոռացել են» քառօրյա պատերազմի մասին․ նիստում չհարգեցին զոհերի հիշատակը
02.04.2026 | 11:58
Մենք էներգառեսուրսներով հարուստ երկիր ենք, դա արևն է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:47
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
02.04.2026 | 11:36
Այո՛, խոսել եմ Փաշինյանի հետ. Շահրամանյանն արձագանքում է վարչապետի մեղադրանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:30
Օվերչուկ․ ՌԴ-ին առաջարկվել է վաճառել հայկական երկաթուղու կոնցեսիան
02.04.2026 | 11:20
Եկեղեցականներ են հրավիրվել ԱԺ լսումներին, սակայն չեն եկել․ նամակ են ուղարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:12
Պետություն-եկեղեցի հարաբերությունների առնչությամբ ԱԺ հայտարարության վերաբերյալ լսումներ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:55
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
02.04.2026 | 10:53
Բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաներ․ «Ford»-ի վարորդը մահացել է
02.04.2026 | 10:49
Նավթի գներն աճել են
02.04.2026 | 10:38
Այց «Եռաբլուր»՝ քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:35
54 տարվա ընդմիջումից հետո տիեզերագնացներով առաքելություն է ուղարկվել դեպի Լուսին
02.04.2026 | 10:19
«Զայեդ» մրցանակի շրջանակներում Փաշինյանի ստացած 500 հազար դոլարը կփոխանցվի պետական գանձապետարանի ավանդային հաշվին
02.04.2026 | 10:14
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 2-ի դրությամբ
Բոլորը

Ղրղզստանը սատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի նշանակումը: Interfax.by-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

«Այս տարի ՀԱՊԿ-ում նախագահությունն անցել է Ղրղզստանին: Ես արդեն ընդունել եմ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարին, մենք բանակցել ենք, և ես արդեն որոշում եմ ստորագրել: Կարծում եմ, որ մենք չպետք է առանց գլխավոր քարտուղարի թողնենք այնպիսի կարևոր կազմակերպությունը, ինչպիսին ՀԱՊԿ-ն է»,- հայտարարել է Ժեենբեկովը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո, որին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցն արդեն լուծված է. այդ պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: Հայկական և ռուսական կողմերը, սակայն, հերքեցին այս հայտարարությունը՝ նշելով, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել: