«Խնամիներով կարգին գործ են արել»․Ստյոպա Սաֆարյանը՝ «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկների մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ`  «Ծառուկյան» դաշինքի 12 պատգամավորների ինքնաբացարկների դիմումների հետ կապված իրավիճակը «Հայաստանի ընտրությունների ինքնաբացարկն է»:

«Միշտ էլ որոշ կուսակցություններ կանխավ ինքնաբացարկի դիմումներ են ունեցել, բայց այն ինչ տեղի ունեցավ «Ծառուկյան» դաշինքի հետ, բավական զանգվածային երևույթ էր,  և աննախադեպ այն իմաստով , որ նույնիսկ իրենց տեղյակ չէին պահել, որ իրենց անունից ինքնաբացարկի դիմում է ներկայացվել ԿԸՀ»,- ասաց մեր զրուցակիցը։

Սաֆարյանը հիշեցրեց, որ մինչ այս պահը «Ծառուկյան» դաշինքից պարզաբանմամբ հանդես չեն եկել, իսկ ինքնաբացարկի «դիմում ներկայացրած» անձինք էլ հայտարարում են, որ չեն կարողանում կապ հաստատել դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։

«Տեղի ունեցածը ոչ միայն քաղաքական էթիկայի կամ նորմերի խախտում է, այլ հակաիրավական վարքագիծ, այն արդեն իրավապահ մարմինների պատասխանատվության դաշտում է։ Սա Հայաստանի ընտրությունների ինքնաբացարկն է»,- ընդգծեց Սաֆարյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ  Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստր Աննա Աբրահամյանը վստահեցրել է, թե քաղաքացիները ներկա են եղել  իրենց ստորագրության իսկությունը հաստատող փաստաթղթերի վավերացման ժամանակ, թեև ընդունել է, որ ինքնաբացարկի դիմումների տեքստը գրված չի եղել` Սաֆարյանն ասաց․

«Ինչ ասեմ, խնամիներով կարգին գործ են արել․․․Եթե թեկնածուներից մեկը հայտարարում է,որ ինքնաբացարկի դիմումը վերաբերել է պատգամավորի թեկնածուին, այլ ոչ թե պատգամավորի ինքնաբացարկին, ուրեմն մոլորեցրել են, կամ նոտարը լավ չի բացատրել կամ մասնակից է եղել մոլորության»։

Սեդա Ղուկասյան