Ոստիկանական բաժանմունքներում այն գործընթացները, որոնք կապված են բերման ենթարկված անձի հետ՝ տեսաձայնագրվելու են․ փոխնախարարի պաշտոնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

Արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանը չի կիսում տեսակետը, որ երկրում ծավալված ատելության խոսքի տարածման աճին գործադիր իշխանությունը որևէ կերպ չի արձագանքել:

«Իրո՛ք,  խնդիրը կա։ Ժամանակին, երբ մեր մարզերից մեկում համապատասխան դեպքեր եղան, եղավ փոխվարչապետի մակարդակով հայտարարություն, դրա հետ կապված ունեցանք նաև մեր վարչապետի անդրադարձը։ Մենք պետք է հասկանանք, որ սա այնպիսի խնդիր է, որ այդ դրսևորումները համակարգային բնույթ չեն կրում, պարզապես պետք է գտնենք դրա լուծումները՝ հաշվի առնելով, որ կա նաև բավականին բարդ իրավական խնդիր՝ խոսքի ազատության և դրա սահմանափակման հետ կապված։ Վաստահ եմ, որ լուծումներ կգտնենք՝ հիմնվելով նաև նախադեպային որոշումների վրա»,- այսօր հրավիրված «Մարդու իրավունքների պաշտպանության և դատական համակարգի խնդիրները Հայաստանում. 2018 թ» տարեվերջյան ամփոփիչ քննարկման ընթացքում ասաց փոխնախարարի պաշտոնակատարը։

Վիգեն Քոչարյանն անդրադարձավ նաև խոշտանգումների դեպքերի բացառմանն ու նշեց, որ այժմ ոստիկանության իրենց գործընկերների հետ մշակում են օրենսդրական փաթեթ։

«Ներկայումս մեր ոստիկանության գործընկերների հետ մշակում ենք օրենսդրական փոփոխությունների մի ամբողջ փաթեթ, որի իմաստը լինելու  է հետևյալը․ ոստիկանական բաժանմունքներում այն բոլոր գործընթացները, որոնք կապված են բերման ենթարկված անձի հետ, ամբողջությամբ տեսաձայնագրվելու են, հստակ կանոնակարգվելու են նաև  ոստիկանության գործողությունները»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։