Մարտի 1-ին 0038 հրամանով ստեղծված վարչակազմի անդամը՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում. ով է վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը

Լուրեր

14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
14.05.2026 | 21:00
Բացահայտել ենք դեպքեր՝ հարկադրել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին, չեն ուզեցել դա անել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:55
«Նոան»` Հայաստանի գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:47
Այս ընտրությունները անկախության համար են. Արամ Սարգսյանի թիմը քարոզարշավ է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:33
Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզցրել է, այլ նրանց, ով չի կզացել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Կարելի է ասել, որ Արշակ Կարապետյանի համար ևս «բարիկադներ ապամոնտաժվեցին»:

Բանն այն է, որ Արշակ Կարապետյանը պատահական մարդ չէ և բավականին աղմկոտ անցյալ ունի: Արշակ Կարապետյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը: Կոչումով գեներալ-մայոր է: Կարապետյանն ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանի որոշմամբ պաշտոնանկ արվեց:

Վարչապետի մամուլի խոսնակը հաստատել է տեղեկությունը, որ խոսքը նույն Արշակ Կարապետյանի մասին է: Այդ օրերին ակտիվ քննարկվեց, որ Կարապետյանին հեռացրել են աշխատանքի և պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով։

Կարծիք կար, որ նրա ղեկավարած կառույցը ժամանակին չի կարողացել տեղեկացնել Արցախում ադրբեջանական ԶՈՒ-ի հարձակման մասին, ինչն էլ հանդիսացավ ապրիլյան պատերազմի ընթացքում մեծաթիվ զոհերի պատճառ։ Այս տեղեկությունը պետական մակարդակով չմեկնաբանվեց: Կարապետյանը մինչև 2018 թվականը համակարգում որևէ պաշտոն չէր զբաղեցնում: 2018 թվականի փետրվարին, սակայն, նա նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդ: Եվ ահա այդ նշանակումից մեկ տարի էլ չանցած՝ նա պաշտոն է ստանում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում:

Արշակ Կարապետյանի անցյալի աղմկոտ դրվագներն այսքանով չեն եզրափակվում: Դեկտեմբերի 17-ին Factor.am-ն անդրադարձել էր 0038 հույժ գաղտնի հրամանով Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմին: Մեր հրապարակման մեջ մանրամասն նշել էինք, թե այդ վարչակազմի անդամները նոր իշխանությունների օրոք ինչ գործունեություն են ծավալում: Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից էր նաև Արշակ Կարապետյանը: 2008 թվականին պաշտպանության նախարարի 0038 հրամանով նա նշանակվել էր վարչակազմի պետի հատուկ հանձնարարությունների գծով տեղակալ:

Ի դեպ, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ևս անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այս նշանակմանը և նշել, որ 2016 թվականին Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչությունը տեղյակ չի եղել, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է կամիկաձե դրոններ։

«Ինչի հետևանքով զինվորականները տեղեկացված չէին դրանց հնարավոր կիրառման մասին։ Ինչը մեր կողմից լուրջ կորուստների պատճառ դարձավ։ Մինչդեռ մամուլից ամիսներ առաջ հայտնի էր, որ Իսրայելը դրանք վաճառել է երկու երկների։ Հաշվի առնելով, որ շատ չէ այն երկրների ցանկը, որոնց Իսրայելը մատակարարում է հարվածային դրոններ, նման եզրակացության կարելի էր գալ նույնիսկ չլինելով հետախուզության ղեկավար»,- գրել է նա։

Իսկ ահա «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն այս նշանակման կապակցությամբ հետևյալ գրառումն է կատարել․ «ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել և ո չմի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է»։