«Որևէ արգելքի մասին նույնիսկ խոսք չի կարող լինել». ՌԴ դեսպանը՝ Լավրովի հայտարարության մասին

Լուրեր

04.09.2026 | 14:24
Հայաստանը դիմել է երրորդ երկրի Բաքվում գտնվողներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու նպատակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 14:15
Կառլո Անչելոտին հյուրընկալվել է «Ռեալին» ու խոսել Մոուրինյոյի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.09.2026 | 14:06
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացրել են խաչի տեսքով դաջվածքները․ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 13:53
Նիկ Կիրյոսը մեկ ամսով որակազրկվել է կոկաին օգտագործելու համար
04.09.2026 | 13:44
Վահագն Խաչատուրյանը Պրահայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները
04.09.2026 | 13:33
Երևանում սեպտեմբերի 4-5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
04.09.2026 | 13:24
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի «գլխավոր առաքելությունն» է, նպատակը՝ «հասանելի»
04.09.2026 | 13:13
Ի պատիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունիցպաշտոնական ճաշ է տրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.09.2026 | 13:00
Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները․ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ՝ ապօրինի ստացված տվյալների հիման վրա
04.09.2026 | 12:55
Դատախազությունը Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 20 գույք և շուրջ 230 մլն դրամ
04.09.2026 | 12:43
Թրամփն իր սոցցանցում հրապարակել է Ուիթկոֆի հոդվածը՝ նվիրված Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը
04.09.2026 | 12:34
«Արսենալը» ամենաթանկ տրանսֆերային վաճառքն է ունեցել
04.09.2026 | 12:21
Վերոնիկա Զոնաբենդը հանդիպել է Կառավարության անդամների հետ. Սիրանուշ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 12:10
Ծառուկյանի կալանքի հարցով որոշումն՝ այսօր // Տարկետում՝ լավագույն 50 բուհերում սովորածներին․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 12:06
Վենսը պնդում է՝ Իրանի հետ հակամարտությունը «պատերազմ» չէ, ու չի էլ ասում, թե երբ այն կավարտվի
Բոլորը

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը վստահեցնում է, որ հայ-ռուսական հարաբերություններում խոսքը երկու ինքնիշխան, իրավահավասար պետությունների մասին է, և ոչ ոք ոչինչ չի կարող արգելել: Դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը Կոպիրկինն այս մասին ասաց՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության մասին հարցին:

Սերգեյ Լավրովը, հիշեցնենք, նախօրեին խոսելով Հայաստանում գործող բիոլաբորատորիաների մասին՝ հայտնել էր, որ Մոսկվան ու Երևանն ավարտում են մի փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորելու է այդ լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:

«Կցանկանայի փոքր-ինչ սրբագրել տոնայնությունը: Դուք ասում եք՝ «համաձայնագիր», «պայմանագիր», «արգելող»… Ո՞վ, ո՞ւմ և ի՞նչ կարող է արգելել: Խոսքը երկու ինքնիշխան, իրավահավասար պետությունների փոխհարաբերությունների մասին է: Հավատացեք, բոլոր ոլորտներում մեր երկրների հարաբերությունները կառուցվում են հենց այդ կերպ»,- լրագրողի հարցին արձագանքեց դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինն ասաց՝ հայկական և ռուսական կողմերի միջև իսկապես բիոլաբորատորիաների գործունեության հարցով երկխոսություն է ընթանում: «Ոչ միայն Հայաստանի, նաև նախկին խորհրդային այլ երկրների հետ, որոնք մեր սահմանների մերձակայքում են: Չեմ թաքցնի, այդ հարցը մեզ անհանգստացնում է, այդ պատճառով էլ մենք երկխոսում ենք: Իմ տեղեկություններով՝ այդ հարցով հայկական կողմի հետ երկխոսությունը բավական կառուցողական է, փոխըմբռնում կա: Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում ընդհանուր համաձայնության կհասնենք»,- ասաց նա:

Թե ի՞նչ տեսք կունենա այդ համաձայնությունը, դիվանագետն այս փուլում դժվարացավ նշել, բայց հավաստեց. «Որևէ արգելքի մասին նույնիսկ խոսք չի կարող լինել»:

Կոպիրկինի խոսքով՝ ՀԱՊԿ-ի շրջանակում նույնպես գոյություն ունի համընդհանուր համաձայնություն, որ երրորդ երկրի կողմից ՀԱՊԿ երկրում զինծառայողների տեղակայումը ենթադրում է կազմակերպության մյուս պետությունների հետ այդ հարցի համաձայնեցում: