Քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, ՍԴ-ում ընտրությունների արդյունքները չեն բողոքարկի. երբ տեղի կունենա ԱԺ առաջին նիստը

Լուրեր

28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
Բոլորը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցած 11 քաղաքական ուժերից որևէ մեկը Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները բողոքարկելու մտադրություն չունի: Ընտրությունների արդյունքները բողոքարկելու մտադրություն չունի նաև անցողիկ շեմը չհաղթահարած և ընտրությունների ընթացքում ճնշումների և սպառնալիքների մասին ահազանգող Հանրապետական կուսակցությունը, թեև ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո կուսակցությունից հայտարարեցին՝ «արտահերթ ընտրությունները ժողովրդավարական էին ձևով, բայց ոչ բովանդակությամբ»:

Կուսակցության անդամ, նախընտրական շտաբի պետ Դավիթ Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում հակիրճ տեղեկացրեց՝ նպատակահարմար չեն գտնում դիմել Սահմանադրական դատարան: «Քաղաքական ուժերը Սահմանադրական դատարան կարող են դիմել դեկտեմբերի 21-ին մինչև 18:00-ն: Սպասում ենք այդ գործընթացի ավարտին և դրանով պայմանավորված կհայտարարվի նիստի օր»,- Factor.am-ին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մակուչյանը:

Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Դեկտեմբերի 21-ին, երբ պաշտոնապես արդեն հաստատվի, որ քաղաքական ուժերը ՍԴ դիմելու մտադրություն չունեն, ԿԸՀ-ն ժամանակ կտրամադրի քաղաքական ուժերին ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու համար: «Նախորդ տարվա փորձն ունենալով՝ կարող ենք ասել, որ դեկտեմբերի 21-ից հետո ԿԸՀ-ն հայտարարությամբ հանդես կգա, կտա ինչ-որ ժամկետ և այդ ժամկետը լրանալուց հետո, ձեռնամուխ կլինի անվանական մանդատների տրմանը, իսկ արդեն դրանով պայմանավորված՝ կնշանակվի առաջին նիստի օրը»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը:

Ըստ Հովակիմյանի՝ Ազգային ժողովը կազմավորված է համարվում այն պահից, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնում է անվանական մանդատները, ուստի այդ պահից սկսած երկրորդ երկուշաբթի օրը կգումարվի Ազգային ժողովի առաջին նիստը: «Եթե արագացված ռեժիմով ԿԸՀ-ն ամեն ինչ անի, ապա առաջին նիստը կգումարվի հունվարի 7-ին, բայց եթե ամեն ինչ ընթանա բնականոն ձևով, ապա հունվարի 14-ին: Նաև պետք է հաշվի առնել անցած փորձը, որովհետև իրավակարգավորումները նույնն են», – հավելեց Վահագն Հովակիմյանը:

Եվ այսպես՝ ստացվում է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունվարի 14-ին:

Շողիկ Գալստյան