«ԱՄՆ-ն սպառնում է մեզ». Թուրք նախարար

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

Պակիստանում գտնվող Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման  Սոյլուն հանդիպել է տեղի թուրքական հասարակական կազմակերպությունների ներկացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ թուրք նախարարը խոսել է ԱՄՆ-ի հնչեցրած քննադատությունների մասին, որոնք վերաբերում են քրդերի դեմ թուրքական զինուժի հնարավոր ռազմական գործողությանը Սիրիայում. տեղեկացնում է ermenihaber-ը:

Սոյլուի խոսքերով՝ ԱՄՆ-ն նախկինում մի շարք սպառնալիքներ է հնչեցրել Թուրքիայի հասցեին, Սիրիայում իրականացված «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիաների ժամանակ։  Բայցևայնպես Թուրքիան արեց այն, ինչ պետք է աներ։

Թուրք նախարարը պնդել է, որ նման սպառնալիքներ են նկատվում նաև Թուրքիայի կողմից Սիրիայում սպասվող նոր ռազմական գործողությունից առաջ, որն ընթանալու է տեղի քրդական ուժերի դեմ Եփրատ գետի արևելյան հատվածում։

«Վաշինգտոնում կարծում են, թե կարող են հարված հասցնել Թուրքիային ահաբեկիչների ձեռքով, որոնք սնվում են ամերիկացիների կողմից։ ԱՄՆ-ն փորձում էր միջազգային բլոկադայի ենթարկել Թուրքիային, սական Անկարան կարողացավ հաղթահարել այդ ամենը»,- շեշտել է Սոյլուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմագործողություն իրականացնել Սիրիայի քուրդ զինյալների դեմ, որոնց ահաբեկիչներ է համարում։ Դրան ի պատասխան՝ Պենտագոնի հայտարարության մեջ ասվել էր, որ ամերիկյան կողմն անընդունելի է համարում Սիրիայի հյուսիսում չհամաձայնեցված որևէ ռազմական գործողություն սկսելը: Դրանից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում նորից լարվածությունէ  նկատվում: