Մոսկվան ու Երևանը շուտով փաստաթուղթ կստորագրեն, որը կերաշխավորի ՀՀ-ում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը. Սերգեյ Լավրով

Լուրեր

16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան ու Երևանը շուտով փաստաթուղթ են ստորագրելու, որը կերաշխավորի Հայաստանում բիոլաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը: Ուղիղ եթերում պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ընթերցողների հարցերին՝ այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Պատրաստվում է համաձայնագիր, որը կերաշխավորի, որ Հայաստանում օտարերկրյա զինվորականներ չեն լինի, և որ այնտեղ տեղի ունեցող ամեն ինչ թափանցիկ կլինի՝ առանց որևէ սպառնալիքի և վտանգի»,- ասել է Լավրովը:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու է Մոսկվան թույլ տվել, որ իր ռազմավարական գործընկեր Հայաստանում ամերիկյան ներդրումներով բիոլաբորատորիաներ բացվեն, Սերգեյ Լավրովը պատասխանել է, որ նման լաբորատորիաներ կան և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում, և՛ Ղազախստանում, և՛ Ուզբեկստանում, և՛ Ուկրաինայում ու այլ երկրներում:

«Մենք այդ հարցի շուրջ խոսել ենք Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի հետ: Վրացիներն արդեն մեզ հրավիրել են՝ ծանոթանալու այդ բիոլաբորատորիաներին, հասկանալու համար, թե դրանք որքանով են վտանգավոր Ռուսաստանի և հարևան երկրների համար»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: