Վահե Էնֆիաջյանը Էդմոն Մարուքյանին մեղադրում է քրեական հանցագործություն կատարելու մեջ

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Էդմոն Մարուքյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից

Օրվա բոլոր ժամերին արդարությունից, ազնվությունից եւ օրենքից խոսող, նախկին իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը, պարզվում է, շարքային հանցագործ է, ով Ազգային Ժողովի որոշմամբ պետք է զրկվի պատգամավորական մանդատից։ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարուքյանը պատգամավոր է ընտրվել՝ կեղծելով պետական մի շարք փաստաթղթեր եւ իր հովանավորների հետ միասին քրեական հանցագործության է դրդել Ոստիկանության անձնագրային ծառայությանն ու Ազգային Անվտանգության ծառայությանը։
Բանն այն է, որ 2009 թվականի հունիսի 13-ից մինչեւ 2010 թվականի օգոստոսի 30-ը Մարուքյանը բացակայել է Հայաստանից, այսինքն՝ 1 տարի 17 օր վերջինս Հայաստանում չի եղել, սակայն

Ոստիկանության անձնագրային ծառայությունը Մարուքյանին տեղեկանք է տվել առ այն, որ քաղաքացի Էդմոն Մարուքյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում։ Իսկ որտե՞ղ է եղել Մարուքյանը 2009 թվականի հունիսի 13-ից մինչեւ 2010 թվականի օգոստոսի 30-ը ընկած ժամանակատահվածում։

Վերջինս «Հուբեր Հանֆրիի» ծրագրով այդ ժամանակահատվածում սովորել է ԱՄՆ Մինեսոթայի համալսարանում։
Ու եթե լուսավոր Էդմոնը անձի երկվությամբ չի տապառում, ապա նույն ժամանակահատվածում նա չէր կարող լինել միաժամանակ ե՛ւ Հայաստանում ե՛ւ Միացյալ նահանգներում։
Այսինքն, Մարուքյանը կեղծ փաստաթղթեր ներկայացնելով կատարել է քրեական հանցագործություն, որը պատժվում է 4 տարի ազատազրկմամբ, իսկ Մարուքյանի կնքահայր Միշիկը հանցագործության է դրդել Ոստիկանության անձնագրային ծառայությանն ու ԱԱԾ-ին՝ Էդմոնին կեղծ տեղեկանք տալու համար։ Ուստի, քրեական պատասխանատվության մի հոդված էլ հասնում է Միշիկին։
Եւ քանի որ հին Հայաստանում Միքայել Մինասյանի թուրը կտրում էր աջ ու ձախ եւ ժամանակին Էդմոնը խուսափեց քրեական պատասխանատվությունից, այսօր բազմաթիվ քաղաքացիներ եւ հատկապես վանաձորցիներ դիմում են իրավապահ մարմիններին՝ խնդրելով ուսումնասիրել վերոնշյալ փաստերը եւ դիմել նորընտիր Ազգային Ժողովին՝ Մարուքյան Էդմոնին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար, որպես հանցագործի։

Մեզանից յուրաքանչյուրի բարոյական պարտքն է մաքրել հայաստանյան քաղաքական դաշտը էդմոնատիպ ժուլիկներից եւ հանցագործներից, ինչը եւ մենք հետեւողականորեն անելու ենք»։