Արթուր Վանեցյանը՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու էքստրադիցիայի ու հայտնի հեռախոսազրույցի մասին

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Ծաղկաձորում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսեց իր, ՀՔԾ պետի ու Նիկոլ Փաշինյանի խոսակցությունների գաղտնալսման մասին։

Նա հերքեց, որ որևէ կապ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը քննած դատավորի հետ. «Իմ հեռախոսը տվել եմ անկախ փորձագիտական մարմնին, բոլոր ֆայլերը վերականգնել են՝ viber, whatsapp, ինչ հավելված կա, դրանց վերծանումները կան։ Ես դատավորի հետ չեմ խոսել։ Եթե ասում եմ, որ այդ խոսակցությունում խոսել եմ… ուրեմն կասեի, որ դատավորի հետ էլ եմ խոսել։ Գործը քննող դատավորի հետ ես որևէ կապ չեմ ունեցել»։

Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ է հայտնի հեռախոսազրույցի ընթացքում ՀՔԾ տնօրենին ու Փաշինյանին ասում, որ դատավորի հետ խոսել է, ասել՝ ուզի-չուզի կալանքը պիտի տա, Վանեցյանը պատասխանեց․ «Եթե ես խոսել եմ դատավորի հետ, թող էդ գաղտնալսումները դնեն, պրծնենք էլի»:

Նա նշեց նաև, որ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի՝ Քոչարյանի կալանքի հիմնավորվածության վերաբերյալ ստատուսը սքրինշոթ է արել ու հանձնարարել ստուգել։ Այսինքն՝ ստուգվի, թե որքանով է Քոչարյանի կալանքը հիմնավոր։

Լրագրողները հետաքրքրվեցին, իսկ ինչպե՞ս է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ստացել Գվատեմալայի կեղծ անձնագիր։ Արթուր Վանեցյանը նշեց, որ չի կարող ասել, բայց առաջիկայում Նարեկ Սարգսյանի էքստրադիցիայի հարցը կլուծվի։