Աննախադեպ երևույթ. Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ»

Լուրեր

04.09.2026 | 16:20
Գագիկ Ծառուկյանը կմնա՞ կալանքի տակ․ դատարանը հրապարակում է որոշումը․ ՈՒՂԻՂ
04.09.2026 | 16:18
Ֆոլկլենդների շուրջ լարվածությունը նոր փուլում է․ Արգենտինան բազա է կառուցում, Լոնդոնը հակադարձում է
04.09.2026 | 16:07
Երկու դատախազ տույժի է ենթարկվել՝ քրեական հետապնդումներ չհարուցելու և հսկողությունը պատշաճ չիրականացնելու համար
04.09.2026 | 15:55
«Իսպանիան ավերված երկիր է»․ Թրամփը կրկին կոշտացրել է հռետորաբանությունը Մադրիդի հասցեին
04.09.2026 | 15:51
Մարալ Արթինը կխաղա Սաուդյան Արաբիայում
04.09.2026 | 15:45
Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 3 կազմակերպություն
04.09.2026 | 15:33
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծը կանգ է առել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ Bloomberg
04.09.2026 | 15:21
ՀՀ նախագահը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի հետ
04.09.2026 | 15:10
Շուրջ 230 մլն դրամի բռնագանձման պահանջ՝ նախկին փոխքաղաքապետից // Փաշինյանը խոսել է ջրի խնդիրների մասին․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 15:05
Ուիթքոֆն ու Քուշները կայցելեն Մոսկվա ու Կիև սեպտեմբերի 5-6-ը. ԶԼՄ-ներ
04.09.2026 | 14:53
Պետք է ջրի շուկան ազատականացվի. Փաշինյան
04.09.2026 | 14:40
Factor TV-ն արժանացել է 2026 թվականի Free Media Award միջազգային մրցանակին
04.09.2026 | 14:28
Հայաստանը դիմել է երրորդ երկրի Բաքվում գտնվողներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու նպատակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 14:15
Կառլո Անչելոտին հյուրընկալվել է «Ռեալին» ու խոսել Մոուրինյոյի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.09.2026 | 14:06
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացրել են խաչի տեսքով դաջվածքները․ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկվա ասուլիսի ժամանակ բավական անկեղծացել է` բացահայտելով մի քանի ուշագրավ փաստ: Նա խոստովանել է, որ Սանկտ Պետերբուրգում օրերս կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ներողություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում արած կտրուկ հայտարարությունների համար: Միաժամանակ Լուկաշենկոն արդարացել է, թե ինչու է Ադրբեջանին զենք վաճառում:

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը նաև այս հարցում էր մեղադրել Բելառուսին՝ պահանջելով պարզաբանումներ, թե ինչու ՀԱՊԿ անդամ պետություններից մեկն իր դաշնակցի հակառակորդին զենք է վաճառում: Լուկաշենկոն արդարացել է, թե այդ քայլին գնացել են իրենց վարկը փակելու համար, ավելին՝ նման զենք առաջարկել են ՀՀ-ին, բայց պաշտոնական Երևանը մերժել է, և վերջապես, նա հիշեցրել է, որ Ադրբեջանին զենք վաճառելու հարցում առաջինը ՌԴ-ն է, այլ ոչ թե իրենք:

Իրադարձությունների նման շրջադարձը թերևս ուշագրավ է, և կարելի է աննախադեպ երևույթ համարել: Վերջին քսան տարում դժվար է հիշել մի դեպք, երբ որևէ պետության ղեկավար Հայաստանի նկատմամբ սխալ պահվածք ցուցաբերելուց հետո ներողություն խնդրեր, հետո այդ մասին բարձրաձայներ լրատվամիջոցներով: Ընդհակառակը, նախկինում տարբեր առիթներով ականատես ենք եղել, թե ինչպես ԵՏՄ կամ ԱՊՀ երկրների ղեկավարները հրապարակայնորեն անհարմար դրության մեջ էին դնում Սերժ Սարգսյանին, իսկ նա էլ ամեն ինչ «կուլ էր տալիս»:

Պատահական չէ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ականները պնդում էին, թե Նիկոլ Փաշինյանն էլ պետք է զգուշավորություն ցուցաբերի և միջազգային գործընկերների հետ կտրուկ չխոսի:

Պարզվեց՝ Փաշինյանի գործելաոճը լավ էլ արդարացնում է իրեն. ի վերջո, միջազգային հանրությունը հաշվի է նստում այն անձանց հետ, որոնք արժանապատվություն ունեն, կարող են հետամուտ առաջ տանել իրենց երկրի շահը, այլ ոչ թե կուլ տալ վիրավորանքները:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: