Վարչական ռեսուրս է կիրառվել. ինչ է արձանագրել «Անկախ դիտորդ» դաշինքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
29.11.2026 | 17:30
Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ ահազանգ է ստացել «Ականատեսը»
29.11.2026 | 17:27
Նոյեմբերյանում շարունակվում է քվեարկությունը. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 17:16
78 խախտում ենք արձանագրել 56 տեղամասում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 17:09
Ես ՔՊ խմբակցության ղեկավարն եմ եղել, հեռացրել են համայնքապետի հետ հակասությունների պատճառով. Համլետ Մազմանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:55
37/06-ի նախագահը` որդու կողմից մարդկանց ուղղորդելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:40
Զելենսկին հայտարարել է հրադադարի պատրաստակամության մասին
29.11.2026 | 16:28
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել․ ՆԳՆ
29.11.2026 | 16:21
Վարչական ռեսուրս է կիրառվել. ինչ է արձանագրել «Անկախ դիտորդ» դաշինքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:17
Առատ ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կշարունակի նվազել
29.11.2026 | 16:02
Ընտրության ընթացքը Նոյեմբերյանի 37/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 16:00
«Մանկական չարաճճիություն» էր. Մելոյանը` 22/25 տեղամասի հոսանքազրկման մասին․ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 15:39
ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցուցանիշը՝ ժամը 14:00-ի դրությամբ
29.11.2026 | 15:18
«Անկախ դիտորդ» դաշինքի ասուլիսը. ՈւՂԻՂ
Բոլորը

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրված վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքերը։ Դիտորդների գնահատմամբ՝ դրանք առավել ակնառու են եղել Սպիտակ համայնքում։

Դիտորդական առաքելության ներկայացուցիչների խոսքով՝ Սպիտակի ավագանին հոկտեմբերի 8-ի որոշմամբ փոփոխություններ է կատարել հաստիքացուցակներում և աշխատավարձերի դրույքաչափերում։

«Սպիտակի մշակույթի տան տնօրենը և փոխտնօրենը հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, և սա մենք դիտարկում ենք որպես վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում և աշխատակիցներին օժանդակելու քայլ, որպեսզի իրենց ձայնը տրամադրեն»,- նշել են դաշինքի ներկայացուցիչները։

Դիտորդներն անդրադարձել են նաև Սպիտակի ավագանու՝ 2027 թվականից մանկապարտեզներն անվճար դարձնելու որոշմանը՝ պնդելով, որ ավագանին իրավասու չէր նման որոշում կայացնել, քանի որ համայնքի 2027 թվականի բյուջեն դեռևս ընդունված չէ։

Դաշինքի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ մինչև քարոզարշավի մեկնարկը համայնքապետարանի ենթակայությամբ գործող կառույցներից ազատվել է չորս աշխատակից, որոնք այլ քաղաքական ուժերի թեկնածուներ են։ Դիտորդները սա դիտարկում են որպես քաղաքական հետապնդման դրսևորում։

Առաքելությունն արձանագրել է նաև քարոզարշավի ընթացքում ծառայողական ավտոմեքենաների օգտագործման դեպքեր։ Մասնավորապես, դիտորդների փոխանցմամբ՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը քարոզարշավին մասնակցելիս օգտվել է պետական սեփականություն հանդիսացող ծառայողական ավտոմեքենայից։

Մանրամասները՝ տեսանյութում։