RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը պաշտպանեց RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին միջին քաշային կարգում:
ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում կայացած մրցաշարում հայ մարտիկը մրցեց UFC-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Էնթոնի Փեթիսի հետ ու առաջին մրցափուլում հաղթեց տուշեով` 4 միավորանոց հնարք կատարելուց հետո։
29-ամյա Արման Ծառուկյանը RAF-ում մասնակցել է 11 մենամարտի, տարել 10 հաղթանակ ու կրել 1 պարտություն: Հայ մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր նոյեմբերի 14-ին Աբու Դաբիում, որտեղ ժամանակից շուտ հաղթեց 10:0 հաշվով հաղթել էր բրազիլացի Նեյման Գրեյսիին:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարն է: Նա UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին, նախորդ մենամարտն անցկացրել է սեպտեմբերի 19-ին՝ առաջին ռաունդում նոկաուտով հաղթելով բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 27 հանդիպման, տարել 24 հաղթանակ ու կրել 3 պարտություն։
Դավիթ Եղիազարյան

