Շուրջ 24 ժամ ջուր չի լինի Շիրակի մարզի գյուղերից մեկում
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին ժամը 09:35-ից մինչև նոյեմբերի 29-ը 08:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Հոռոմ գյուղի ջրամատակարարումը: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։

