«Ինտեր Մայամին» դուրս է մնացել MLS-ի փլեյ-օֆֆից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ինտեր Մայամին» չի կարողացել պաշտպանել MLS-ի չեմպիոնի տիտղոսը։
1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մայամիի թիմը մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվել է «Քոլամբուս Քրյուին», որը հաղթել էր նաև տնային խաղում (3:0): Դաշտի տերերի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփել է ուրուգվայցի հարձակվող Սանտիագո Ռոդրիգեսը։
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մասնակցել է ամբողջ խաղին: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը մրցաշրջանն ավարտեց 33 խաղում 26 գոլով ու 14 գոլային փոխանցումով։
MLS-ի կանոնավոր առաջնությունում «Ինտեր Մայամին» երկրորդ տեղն էր գրավել Արևմտյան կոնֆերենցիայում` 34 խաղում վաստակելով 60 միավոր։
Դավիթ Եղիազարյան

