Պատկերացումները կվերաարժևորվեն, և բոլորը Հայաստանի հետ կխոսեն՝ որպես հավասարը հավասարի. Հայկ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Գևորգյանի հետ

– Պարոն Գևորգյան, կառավարության վերջին նիստը բավականին բուռն էր. Նիկոլ Փաշինյանը բարկացավ նախարարների, անգամ փոխվարչապետների պաշտոնակատարների վրա՝ ասելով՝ «բացատրությունների վրա ավելի շատ ժամանակ ենք ծախսում, քան  աշխատելու», կամ՝ «այն պաշտոնյաները, որոնք պարզվի, որ հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից թող վեշերը հավաքեն, գնան իրենց գործին»: Նիկոլ Փաշինյանը դժգո՞հ է կառավարության կամ որոշ նախարարների գործունեությունից:

– Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ կարող եմ ասել, որ նա երբեք գոհ չի լինում, միշտ թերություններ կգտնի անգամ ամենալավ աշխատող պաշտոնյայի գործում: Դա շատ լավ հատկություն է, պաշտոնյաների նկատմամբ պահանջկոտությունն ու պահանջները նա անընդհատ բարձրացնելու է:

– Կառավարության կազմում կլինե՞ն փոփոխություններ:

– Իմ կարծիքով՝ կլինեն, բայց այս պահին կառավարության կազմի շուրջ ինտենսիվ քննարկումներ չկան: Առաջիկա մի քանի օրերին ահագին բան կպարզվի:

– Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ նախարարությունների, ԾԻԳ-երի կրճատումներ կլինեն: Ի՞նչ է որոշվել այս հարցով:

– Այդ հարցն օրակարգում է։ ԾԻԳ-երը շատ կարճ ժամանակում կդառնան նախարարությունների ստորաբաժանումներ: Փաստորեն, կա նույն գործառույթը կատարող երկու մարմին՝ նախարարություն և ԾԻԳ: Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, տեսնելով պետական կառավարման համակարգում կոռուպցիայի մակարդակը, փորձեցին ստեղծել զուգահեռ օղակներ, որոնց միջոցով էլ պետք է իրականացվեր դոնոր կազմակերպությունների միջոցով ստացվող վարկերի ծախսումը:

– Կարո՞ղ ենք ասել, որ ԾԻԳ-երը չեն կատարել իրենց այդ գործառույթը, դրա համար էլ կառավարությունը ցանկանում է դրանք փակել:

– Վերջին 10 տարիներին ներգրավվել է 5 մլրդ դոլարի պետական պարտք, բայց մենք արդյունք չենք տեսնում: Ցցուն օրինակը Հյուսիս-հարավ մայրուղու ծրագիրն է, որի գումարները ԾԻԳ-երով են բաշխվել:

– Այսինքն՝ ԾԻԳ-երը, կոռուպցիոն ռիսկերը վերահսկելու փոխարեն, կոռուպցիայի մա՞ս են կազմել:

– Կարող ենք ասել…

– Իսկ կառավարությունը քանի՞ նախարարություն կրճատելու մտադրություն ունի:

– Ես կարող եմ միայն ասել, որ եթե ոչ այս պահին, ապա ընթացքում նախարարությունների թիվն էականորեն կկրճատվի:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան