Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
27.11.2026 | 18:19Դեմիրճյան փողոցում պատահար է տեղի ունեցել։ Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շինհրապարակից երկաթե կոնստրուկցիան ընկել է շինհրապարակից դուրս գտնվող մեքենայի վրա։
Factor TV-ի հետ զրույցում շինհրապարակում տեխհսկողություն իրականացնող ընկերության ներկայացուցիչը հայտնեց, որ կոնստրուկցիան ընկել է ամրացման հատվածից պոկվելու հետևանքով։
«Դրել են, միացրել են, բոլտերից անջատվել ա, շուռ ա էկել»,- ասաց նա։
Հարցին, թե ում մեղքով է տեղի ունեցել միջադեպը, տղամարդը պատասխանեց՝ ոչ մեկի մեղքով չէ։
Նրա խոսքով՝ դեպքի հետևանքով վիրավորներ չկան, իսկ ավտոմեքենային պատճառված վնասը փոխհատուցելու է շինարարություն իրականացնող ընկերությունը։
Տղամարդը նաև հայտնեց, որ վնասված ավտոմեքենան շինարարությունն իրանականացնող ընկերության աշխատակցինն է, իսկ դեպքից հետո շինհրապարակում աշխատանքները շարունակվում են։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

